f

Անկախ

«Սա քաղաքական հետապնդման երկրորդ դեպքն է իմ կյանքում․ առաջինը 1996-ին էր»․ Վարդան Վարդանյան


Պետական համակարգում կադրային ջարդը շարունակվում է: Աննախադեպն այն է, որ արդեն աշխատանքից հեռացվում են միջին օղակի մասնագետները, մարդիկ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում, բոլորին հայտնի են եղել նրանց քաղաքական հայացքներն ու գաղափարները, բայց մինչ օրս դա չի խանգարել, որպեսզի նրանք ծառայեն պետությանը: Իսկ արտահերթ ընտրություններից հետո իշխանությունն անցել է բացահայտ տեռորի և մանրախնդիր վրեժի:

Օրերս աշխատանքից հեռացրել են ՀՀ Էկոնոմիայի նախարարության «CARMAC 2» ծրագրի՝ Վայոց Ձորի համակարգող Վարդան Վարդանյանին։ Վերջինս 2011 թվականից աշխատել է Գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ԾԻԳ-ում: Վերջին  անգամ նրա հետ պայմանագիրը վերակնքվել է 2019 թվականին, երբ հիմնարկը դարձել է հիմնադրամ, որից հետո «CARMAC 2» ծրագիրն իրականացնում էր Էկոնոմիկայի նախարարությունը:

Ընտրություններից անմիջապես հետո Վարդանյանի ղեկավարը նրան կանչել է ու ասել, թե փոխնախարարի կողմից հրահանգ ունի՝ Վարդանյանը պետք է ազատվի աշխատանքից: Երեկ արդեն նա պաշտոնապես ստացել է աշխատանքից ազատման մասին ծանուցագիրը:

«Սկզբում ասացին, թե իբր հրապարակային վիրավորել եմ Վայոց Ձորի մարզպետին, ինչն իհարկե սուտ է,-ասում է Վարդանյանը,-բայց տեսնելով, որ դա ապացուցել չեն կարող, հետո էլ ասացին, թե իբր ոչ թե իրեն դեմ դիմաց եմ վիրավրել, այլ ինչ-որ տեղ՝ խոսքի մեջ: Քանի որ դա էլ հնարավոր չեղավ ապացուցել, վերջում ասացին, թե իբր իրենց թիմին՝ ՔՊ-ին եմ վիրավորել: Ես իհարկե մանրամասն նայեցի մեր պայմանագիրը, և եթե նույնիսկ վիրավորել եմ, ապա այնտեղ կետ չգտա, որ դրա համար մարդուն աշխատանքից ազատում են, բայց ինչևէ: Սա ուղղակի լակոտություն է: Իսկ ավելի պարզ՝ սովորական քաղաքական հետապնդում»:

Վարդանյանի խոսքով՝ 2018 թ. իշխանափոխությունից հետո ինքն իր ղեկավարությանը հայտնել է քաղաքական իր դիրքորոշումների մասին՝ նշելով, սակայն, որ դա չի խանգարելու իրականացնել իր գործունեությունն՝ ի նպաստ Վայոց Ձորի:

«Ես հրապարակային միշտ էլ քննադատել եմ այս իշխանությանը: Դա բոլորն են իմացել: Բայց իրենց նաև ասել եմ, որ անկախ ամեն ինչից՝ ես իմ գործը բարեխղճորեն կատարելու եմ, քանի որ աշխատում եմ պետության համար, ոչ թե իշխանության։ Նաև զգուշացրել եմ, որ ընտրությունների ժամանակ ինձ վրա հույս չդնեն։ Այդպես եղել է նաև իմ գործունեության նախորդ ժամանակաշրջանում»:

Վարդանյանը տեղեկություններ ունի, որ այսօր կա պաշտոնյաների ցուցակ, թե ով որքան մարդ է աշխատանքից ազատելու: «Ինչքան շատ մարդ ազատես, այնքան մեծ առավելություն կստանաս Նիկոլ Փաշինյանի մոտ»,-ասում է:

Ի դեպ, Վարդան Վարդանյանը Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ կուսակցության վարչության անդամ է: Հիշում է՝ սա քաղաքական հետապնդման երկրորդ դեպքն է իր կյանքում: Առաջինը 1996 թվականին էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ ԱԺՄ-ն արմատական ընդդիմություն էր: «Երեք օր «նստել եմ» այդ ժամանակ, մեղադրվում էի Վայքի մշակույթի տան դուռը կոտրելու մեջ: Հետո իհարկե պարզվեց, որ դուռը կոտրված չէր»:

Ինչ վերաբերում է այս իշխանության օրոք սկսված քաղաքական հետապնդումներին ու կադրային ջարդին, Վարդանյանը կարծում է, որ դրանով իշխանությունը փորձում է երկրում վախի մթնոլորտ ստեղծել, և քանի որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հակապետական բազմաթիվ քայլեր ու որոշումներ իրականացնել, ապա այսօրվանից արդեն փորձում են զսպել ու ճնշել հասարակության հակազդեցությունը:

 

 

Վարդան Վարդանյան քաղաքական հետապնդում Նիկոլ Փաշինյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին