Լոռու մարզում այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 17:50-ի Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարեւանությամբ գտնվող ձորակում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են: