f

Անկախ

«168 ժամ». Փաշինյանի գործունեության գլխավոր նպատակը լինելու է ասֆալտ փռելը


«Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանեց «Ապագա կա» կարգախոսով, թեև նախընտրական քարոզարշավի ընթացքում նա խոսեց առավելապես անցյալի մասին։ Իրականում նրա «Ապագա կա»-ն ոչ թե ապագայի մասին ծրագրերի, գործողությունների ներկայացում էր, այլ այն բանի հավաստումը, որ «անցյալ չկա»։

Նիկոլ Փաշինյանը խոսում էր միայն անցյալի մասին ոչ միայն այն պատճառով, որ դա հաճելի էր հասարակությանը և տեղավորվում էր պոպուլիզմի՝ ամբոխահաճության տրամաբանության մեջ։

Նիկոլ Փաշինյանը չէր խոսում ապագայի մասին, որովհետև չգիտեր՝ ինչ խոսել։

Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած երեք տարիները ցույց տվեցին, որ նրա քաղաքական կարողությունների գագաթնակետն ընդամենն իշխանության գալն էր, ավելիի նա ընդունակ չէ ի բնե։

Լայն իմաստով, հենց դա էր ընկած նրա անարդյունք ու քանդարար իշխանության հիմքում։

Անցած երեք տարիներին իշխանությունն իր գործողություններով, ավելի հաճախ՝ անգործությամբ, կարողացավ կամ հիմնովին, կամ մասամբ կազմաքանդել երկրում առկա քիչ թե շատ կայացած համակարգերը՝ սկսած բանակից մինչև արտաքին քաղաքականություն, տնտեսական կառուցակարգերից մինչև կրթություն ու մշակույթ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած երեք տարիները եղել են մի կողմից՝ եղած համակարգերը քանդելու, մյուս կողմից՝ որքան էլ հակասական է, այդ նույն համակարգերի իներցիայով գործելու տարիներ։ Հենց իներցիան է Փաշինյանի իշխանության ամենաբնութագրիչ հատկանիշը, որին նա վստահաբար ապավինելու է նաև ապագայում։

Եվ եթե մինչև պատերազմն իներցիայի աղբյուրը նախկինից մնացած ներքին կարողություններն էին, ապա ըստ ամենայնի՝ հիմա նա հույսը դնելու է արտաքին գործընթացների իներցիայի վրա. Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և այլ կենտրոնների կողմից առանց Հայաստանի մասնակցության կայացվելիք որոշումների արդյունքում ճանապարհները կբացվեն, դա կհանգեցնի որոշակի տնտեսական էֆեկտի, մարդիկ մի քիչ ավելի լավ կապրեն, կյանքը կշարունակվի։

Մեծ հաշվով, սա է ընկած լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջիկա ժամանակահատվածի հիմքում։

Այսինքն՝ պետության ապագան ընդհանուր առմամբ կախված է լինելու պետության հետ առնչություն չունեցող գործընթացներից, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթացավ, Հայաստանի համար կարող է լինել մի քիչ ավելի լավ։ Կարող է և չլինել։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը, մեծ հավանականությամբ, շարունակելու է այն, ինչ արել է անցած երեք տարիներին՝ քանդելու է այս կամ այն չափով կայացած ու դեռ կենսունակ համակարգերը, փոխարենը՝ ցույց տալով մեծ ծավալի տեսանելի արդյունքներ։

Պայմանականորեն, նրա գործունեության գլխավոր նպատակը լինելու է ասֆալտ փռելը կամ ավելի շատ ասֆալտ փռելը։ Կյանքը ցույց տվեց, որ հասարակության համար այդ ասֆալտը շատ ավելի բարձր արժեք է, քան հայրենիքը, արժանապատվությունն ու պետականությունը։

Հետևաբար՝ ասֆալտափռումն առաջիկայում էլ լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր անելիքը։

Հատկապես, որ եթե կոմունիկացիաները բացվեն, այդ ասֆալտի համար Նիկոլ Փաշինյանին կօրհնեն ոչ միայն նրա հայ ընտրողները, այլ նաև թուրք ու ադրբեջանցի չընտրողները, որոնք միանգամայն բավարարված ու գոհ են հայ ժողովրդի վերջին ընտրությամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

168 ժամ մամուլի տեսություն Նիկոլ Փաշինյան ասֆալտապատում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին