f

Անկախ

Արցախյան հարցի բանակցությունների սկզբունքը համաձայնեցված չէ Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)


Կապիտուլյանտը հունիսի 21-ին իր փարթիի ժամանակ ասաց, որ արցախյան հարցի շուրջ բանակցությունները պետք է շարունակել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո, և սա մեզ համար ավարտվում է ֆիասկոյով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Անհայրենիք սրիկայի վերջին մոգոնումները՝ արցախյան հարցի հետ կապված, որ բանակցությունները պետք է շարունակել այդ սկզբունքով, ոչ թե ինքնորոշման իրավունքի և մադրիդյան այլ 2 սկզբունքների հիման վրա, համաձայնեցված չէ Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկրի հետ: Այս ապուշը փորձելու է արցախյան հարցի օրակարգով խաղալ մի խաղ, որտեղ չի ունենալու միջազգային բանակցային հանրության աջակցությունը այս հարցի շուրջ»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ Հայաստանը չի կարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո տանել բանակցային նոր քաղաքականություն, եթե այն չի սատարվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից:

«Շատ մեծ է միջազգային հանրության մոտ գայթակղությունը, որ արցախյան հարցը համարվի դե ֆակտո լուծված: Արևմուտքի համար մնացել է մի խնդիր՝ ինչպես անել, որ ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գան ռեգիոնից, իսկ Ռուսաստանի համար այլ խնդիր է՝ կայունացնել իրավիճակը, ամրապնդվել ռեգիոնում նոր ռազմական ոտքով և հետաձգել բանակցային գործընթացի կարգավիճակային բաղադրիչը»,- նշեց նա:

Աշոտյանը նաև անդրադարձավ ընտրությունների արդյունքներին և նշեց, որ դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվելու նաև Հայաստանից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ:

«Խոսքը Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագրի մասին է, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ և միաժամանակ արցախյան բանակցությունների խոր և տոտալ սառեցմամբ, այն աստիճանի, որ հետագայում հնարավոր չլինի նորից տաքացնել այդ բանակցային գործընթացը»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյան ասուլիս Արցախյան հարց

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին