f

Անկախ

Անվճար պատվաստն ու ժամացուցային ռումբը


Այս օրերին իրանական կայքերում «Հայաստան» բառով որոնում անցկացնելիս առաջինը կարելի է հանդիպել անվճար պատվաստման և այդ նպատակով դեպի Երևան ուղևորությունների հոսքի մասին լուրերին:

Առերևույթ ամեն ինչ նոռմալ է: Միամյա դադարից հետո վերականգնվում է տուրիզմն, ինչն իր հերթին զարկ է տալու տնտեսությանը:

Բայց դա միայն առաջին հայացքից: Խորքում տպավորություն է, որ միացված է կորոնավիրուսի տարածման հերթական ալիքի ժամացուցային ռումբը:

Առայժմ չեմ ցանկանում անդրադառնալ այն անպատասխան հարցին, թե ինչո՞ւ հայ հարկատուների հաշվին պիտի անվճար պատվաստ տրամադրվի այլազգի զբոսաշրջիկներին, մինչդեռ առնվազն իրանցիների դեպքում երկրում տիրող վիճակի պատճառով այդ նպատակով միլիոններ ծախսելով Երևան մեկնողները պատրաստ կլինեին նաև համապատասխան վճարում կատարել պատվաստի համար:

Խոսքը համարավարկի տարածման վտանգի մասին է:

Այս պպահին կորոնավիրուսի համավարակը դեռ մոլեգնում է Իրանում: Իրանի խոշոր քաղաքներն, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը, գտնվում են կորոնավիրուսի տարածման կարմիր գոտում:

Իհարկե Հայաստան մուտք գործելիս անձը պարտավոր է ներկայացնել «Կովիդ-19»-ի բացասական թեսթի փաստաթուղթ, բայց ով չգիտի, որ Իրանում նման փաստաթուղթ կարելի է ձեռք բերել չնչին մի գումարով, կամ համակարգչային որոշ հմտությունների տիրապետելով պատրաստել նման փաստաթուղթ (մինչև Հայաստան մեկնելս ընկերներիս կողմից նման մի քանի առաջարկներ էին ստացել, որոնք պնդում էին թե երկար ժամանակ է ինչ նման փաստաթղթերով են Հայաստան մուտք գործում):

Նույնիսկ նման փաստաթուղթ չունենալու դեպքում հնարավոր է «Զվարթնոց» օդանավակայանում «Rapid Test» (10 րոպեի ընթացքում) հանձնել ու «երաշխավորված» բացասական թեսթով մտնել Հայաստան: (Թեև ամիսներ առաջ ԱՄՆ-ում ստացել էի պատվաստի երկու դոզաներն ու համապատասխան փաստաթղթով էլ մուտք էի գործել Երևան, օրեր առաջ Երևանից մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում պարտավորվեցի օգտվել «Rapid Test»-ի ծառայությունից ու գոնե իմ դեպքում թեսթն իրականացվեց քթի խոռոչների առջևի բաժնից մի վայրկյանում նմուշներ վերցնելով ու բնականաբար «երաշխավորված» բացասական արդյունքով):

ԱՄՆ-ում, որոտեղ բնակչության խոշոր տոկոսն արդեն պատսատված է առանց դիմակի հնարավոր չէ օգտվել հանրային տրանսպորտի ծառայությունից՝ սկսած ավտոբուսից ու մետրոյից վերջացրած անհատական տաքսի ծառայություններով: Մինչդեռ Երևանում, որտեղ բնակչության ընդամենը մի քանի տոկոսն է պատվաստ ընդունել դիմակ կրելը երբեմն արդեն համարվում է ծիծաղելի: Այդ երևույթին գումարեք տուրիստների առանց պատշաճ թեսթավորման Իրանից, Հնդկաստանից ու մի քանի այլ վտանգավոր զոնաներից Հայաստան մուտք գործելու և անարգելք հանրային տրանսպորտից օգտվելու նաև հանրային բաց ու փակ տարածքներում երթևեկելու փաստը:

Դժվար չէ գուշակել, որ մոտ ապագայում՝ հավանաբար մինչև ամռան ավարտը, Հայաստանը կանգնելու է կորոնավիրուսի տարածման նոր ու սարսափելի ալիքի դիմաց:

Իսկ դրա համար հերթական անգամ պատասխանատվություն կրելու են նրանք, ովքեր իբր տնտեսությանն ու տուրիզմին ժամանակավոր զարկ տալու նպատակով ու անվճար պատվաստ տրամադրելով միացրել են ժամացուցային այս ռումբը:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում 2019-nCoV կորոնավիրուս

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին