f

Անկախ

Պատկերացնում եմ՝ ինչ թախիծով ու արհամարհանքով է Չինաստանը դիտում այս անտեղի ներկայացումը. Սարգիս Ծատուրյան


Ադրբեջանի սադրանքները, ուղղված Հայաստանին, ՀԱՊԿ-ն համարում է «սահմանային միջադեպ», իսկ իրավիճակը Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին բլոկի «աջակցությունն է պահանջում»: Տարօրինակ նախապատվություններ են, չէ՞:

Առայժմ միայն մի եզրակացություն կարող եմ անել. ահաբեկչական սպառնալիքի անվան տակ ՀԱՊԿ-ն անուղղակիորեն ճնշում է գործադրում չինական Մետաքսի ճանապարհի նախագծին՝ հաճոյանալով Բրիտանիայի և ԱՄՆ-ի այն շրջանակներին, որոնք  օրհնել են թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ:

Մի կողմից՝ ՀԱՊԿ-ն աչք է փակում մինիսուլթանի սադրիչ ակտիվության վրա հայկական Սյունիքում՝ սպառնալով իրանա-չինական «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հեռանկարներին: Մյուս կողմից՝ ճնշում է չինական ենթակառուցվածքների նախագծերը Միջին Ասիայում, որոնք առնչվում են ոչ միայն Տաջիկստանին, այլև Ղրղզստանին և Ուզբեկստանին:

Եթե ՀԱՊԿ-ին իրոք մտահոգեր ահաբեկչության խնդիրը, ապա Բաքվի մինիսուլթանությունը իր վարձու զինյալներով՝ բերված Սիրիայից, Աֆղանստանից և Լիբիայից և նետված  Արցախ, վաղուց արդեն հայտնված կլիներ պատժամիջոցների գործընթացներում: Եթե ռազմական բլոկին չեն անհանգստացնում ահաբեկիչներն Արցախում՝ անմիջական հարևանությամբ ռուսական Դաղստանին, ապա ինչո՞ւ է անհանգստացել ՀԱՊԿ-ն Աֆղանստանի հյուսիսի համար:

Ինչ վերաբերում է «Թալիբանին» (կազմակերպություն,  որի գործունեությունն արգելված է ՌԴ-ում), ապա պակիստանամետ շարժումն այսօր տարածքային կամ որևէ այլ զավթողական գործողության տարբերակ չի նախատեսում Միջին Ասիայի երկրներում: Թեպետ անգլիացիներն ու ամերիկյան  վերնախավի մի մասը հենց միայն այդ են երազում:

Ուրիշ էլ ո՞ւմ է նվագակցում ՀԱՊԿ-ն իր  մղումներով Տաջիկստանի առնչությամբ: Իհարկե Թուրքիային, որը ջանում է Դուշանբեին տրամադրել համագործակցության՝ ի վնաս իրանա-տաջիկական հարաբերությունների: Ռեջեփ Էրդողանը խնդրել է ամերիկացիներին ստանալ վերահսկողության իրավունքը Քաբուլի օդանավակայանի վրա. նա ձգտում է օգտակար լինել Ջոզեֆ Բայդենի վարչակազմին: Եվ  ինչքան ավելի է ՀԱՊԿ-ն առաջ հրում թալիբների թեման, այնքան ավելի թանկանում է թուրքերի ապագա պահպանության գործունեությունը Քաբուլում: Տխուր տեսարան է… Պատկերացնում եմ՝ ինչ թախիծով ու արհամարհանքով է Չինաստանը դիտում այս անտեղի ներկայացումը:

 

 

Աշխարհում Ռուսաստան Միջին Ասիա ՀԱՊԿ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին