f

Անկախ

Մեղավորը կառավարությունն է, որ այսօր մեր ջրամբարներում ջուր չկա․ Հրաչ Բերբերյան


Միջազգային նորմերի համաձայն՝ եթե երկրում չորս շաբաթ տեղումներ չեն լինում, Կառավարությունն անհապաղ երաշտ է հայտարարում։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Եթե մենք այս տարի ձյան հաստ շերտ ունեինք և գարնանը հորդառատ անձրևներ, ապա ինչո՞ւ է այժմ մեր ջրամաբարներում սակավաջրություն։ Մեր ունեցած տեղեկություններով, որքան գյուղացիներն են մեզ տեղյակ պահել, այդտեղ մի քանի ՀԷԿ-եր կան, որոնք նստած են ջրամաբարների վրա և տարին 12 ամիս այդ ջուրը հոսում է դեպի Ախուրյանի ջրամբար։ Ախուրյանի ջրամբարի 50-60 %-ը գնում է դեպի Թուրքիա։ Այսինքն մենք ոչ միայն խանգարում ենք մեր գյուղացուն, այլ նաև օգնում ենք Թուրքիային»,- ասաց նա

Փորձագետը ստեղծված իրավիճակում կոռուպցիայի հետքեր է տեսնում։ Ջուրը վաճառում են ՀԷԿ-երին, ինչի հետևանքով գյուղացին անջուր է մնացել։

«Մեղավորը կառավարությունն է, որ այսօր մեր ջրամբարներում ջուր չկա։ Վաճառել են մեր ջուրը, պարզ ասում եմ, վաճառել են ՀԷԿ-երին։ Այդ ՀԷԿ-երը տարին 12 ամիս ջուրը տանում են, նորմատիվներն են խախտվել են»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Հրաչյա Բերբերյանի տեղեկություններով՝ ամենից շատ վնասներ են կրել Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի մարզերը՝ հիմնականում հացահատիկի, կարտոֆիլի և մշակաբույսերի ցանքատարածություններում։

«Մեր մասնագետների հաշվարկներով՝ խոսքը գնում է 130 միլիարդի մասին։ Միգուցե մի քիչ ավել է, մի քիչ պակաս է։ Վերջնական հաշվարկները դեռ չունենք, կունենանք աշնանը»,- ընդգծեց փորձագետը։

Փորձագետի խոսքով՝ մինչև վերջին 7-8 տարին՝ նախքան հէկերի հայտնվելը, մենք նման խնդիրներ չէին ունենում, իսկ ունենալու դեպքում դրանք լուծվում էին։ Այժմ ամեն ինչ այլ է, քանի որ Կառավարությունում պրոֆեսիոնալներ գրեթե չկան։

«Կադրային ջարդ է գնում բոլոր տեղերը։ Լավ կադրերը գնում են։ Ընդհանրապես սա վերաբերվում է բոլոր նախարարություններին։ Տգետներով երկիր ես կառավարելո՞ւ։ Դե գնա կառավարի։ Շուտով ձեզնից մեկն էլ կգնա տգետ մի բժշկի ձեռքի տակ կընկնի, նա էլ ձեզ կմորթի, որովհետև Հայաստանի շատ հայտնի պրոֆեսորներն այսօր քրեական հետապնդման տակ են»,-հավելեց Հրաչ Բերբերյանը։

Հրաչ Բերբերյան ջուր

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին