Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո Թբիլիսիում Արժանապատվության երթը չեղյալ է հայտարարվել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հաշվի առնելով այսօրվա իրադարձությունները՝ մենք չենք ակնկալում, որ ՆԳՆ-ն համարժեքորեն կկատարի իր պարտականությունը, քանի որ տեսնում ենք, որ նրանք չեն արձագանքում բռնությանը մեր աչքի առաջ, և ատելության հսկայական ալիքը, որին ականատես ենք լինում հենց այժմ ոգեշնչված է և աջակցվում է կառավարության և պարեկային ծառայության կողմից », - նշված է ֆեյսբուքում տարածված Tbilisi Pride հասարակական կազմակերպության հայտարարության մեջ։
Միջոցառման կազմակերպիչները հավելել են, որ իրենք չեն կարող վտանգել մասնակիցների անվտանգությունը և դուրս գալ «բռնությամբ լի փողոց »:
Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ կշարունակեն պայքարել արժանապատվության համար ՝ չնայած կառավարության, վրացական եկեղեցու և ավանդական արժեքների անբարյացակամ կողմնակիցների դիմադրությանը: