«Ուրարտուն» Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնեց Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։