f

Անկախ

«Իրավունք»․ Իմ պայքարն այն էր, որ թուրքը Մեղրի ոտք չի դնելու․ Մեղրիի գնդի նախկին հրամանատարը՝ իրեն պաշտոնից ազատելու մասին


«Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը, ով ընտրություններին ընդառաջ հեռացվեց ծառայությունից, պատրաստ է անգամ երկրից հեռանալ: Թե ինչն էր իրականում նրան ծառայությունից հեռացնելու պատճառը, ինչ կարոտով է հիշում իր համար տուն դարձած զորամասը և այլ ուշագրավ մանրամասներ «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ գնդապետ Գևորգյանից, ով, անդրադառնալով հեռացման պատճառներին, հետևյալ պարզաբանումը ներկայացրեց.

 

-Ինձ ազատել են զուտ նրա համար, որ ես Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հարազատ ընկերն եմ: Ասում էին՝ դու քաղաքականու­թյամբ ես զբաղվում, բայց ես չեմ զբաղվել: Եթե զբաղվեի, վախեցող տղա չեմ, կասեի զբաղվել եմ, լավ եմ արել:

- Դուք ասում եք, որ չեք զբաղ­վել, բայց այլ հրա­մանատարներ զբաղվե՞լ են:

- Ես չեմ կարող ասել, ես կարող եմ ինձ համար պատասխան տալ: Ինձ համար շատ վիրավորական է, որ ինձ այսօր անգամ ընդունման-հանձնման հա­մար զորամաս չեն թողնում մտնել:

- Ո՞վ չի թողնում:

- Ոստիկանությունը, որոնց ներկայացուցիչ­ները կռվի ժամանակ փախեփախ էին արել: Այդ նույն ոստիկանու­թյունն ինձ արգելում է իմ զորամաս մտնել: Այն զորամասը, որը ոտքի է կանգնեցվել թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով իմ հրամանատար նշանակվելուց հետո:

- Պարո՛ն Գևորգյան, որտեղի՞ց իշխանություններին նման համոզ­մունք, որ Դուք խառնվում եք քա­ղաքականությանը:

- Չգիտեմ, իշխանություններն ասում են, որ ես չարիք եմ եղել: Չգիտեմ՝ ինչի համար, իրենց հարց­րեք:

- Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:

-Այս պահին չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու: Ծնողներս ԱՄՆ-ում են, իրենք են ինձ ֆինանսավորում, որ ընտանիքս պահեմ: Կարող են հաշվեհամարներով ստուգել, որ իմ ծնողներն են ինձ օգնում, որ ապրեմ: Թե չէ իրենց տված 460 հազարով չէի ընտանիքս պահում:

Ես հպարտ եմ, որ Նժդեհի բախ­տին արժանացա, ոչ թե Ագարա­կի գնդի նախկին հրամանա­տար Ղևոնդ Հովհաննիսյանի: Բոլորը գիտեն, թե ով է Ղևոնդը ու ինչ ճակատագրի արժանա­ցավ:

Ես մաքուր զինվորական եմ, քաղաքականությունով էլ եր­բեք չեմ զբաղվել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր թևում: Իմ պայ­քարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնե­լու:

- Պարոն Գևորգյան, որ­պես հմուտ զինվորական, ըստ Ձեզ, ինչո՞ւ 44- օրյա պատերազմը նման ար­դյունքներով ավարտվեց:

-Ես ի վիճակի չեմ որպես զին­վորական այդ հարցին պատաս­խանել: Ես մենակ մի բան կարող եմ ասել՝ մեր բանակը պարտվող բանակ չէր: Մեր բանակի դեմ 12 պետություն է կռվել:

-Իսկ Շուշին կարող էի՞նք պա­հել՝ ըստ Ձեզ:

-Շուշին միշտ էլ կարողացել ենք պահել, ուղղակի չգիտեմ, թե ինչ արեցին, ոնց արեցին: Էդ սաղ հարցերը իշխանություններին տվեք»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

մամուլի տեսություն Արգամ Գևորգյան

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին