Չիլիում գիտնականները ենթադրում են, որ Պերու ներխուժած COVID-19-ի նոր լյամբդա տարբերակը կարող է ավելի դիմացկուն լինել պատվաստանյութերի նկատմամբ, քան կորոնավիրուսի այլ տարբերակները: Հետազոտության տեքստը հրապարակված է MedRxiv կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետների կարծիքով՝ այս շտամը կարողացել է դիմակայել՝ չնայած այն հանգամանքին, որ Չիլիում «պատվաստումների զանգվածային ծրագիր է իրականացվում»:
«Հաշվի առնելով, որ այս տարբերակը արագորեն տարածվել է Պերուում, Էկվադորում, Չիլիում և Արգենտինայում, մենք կարծում ենք, որ լյամբդան նշանակալի ներուժ ունի մտահոգիչ տարբերակ դառնալու համար», - գրում են գիտնականները:
Մեծ Բրիտանիայի Սենգեր ինստիտուտի COVID-19 գենոմի նախաձեռնության տնօրեն Ջեֆ Բարեթը ենթադրում է, որ լյամբդայի սպառնալիքը հասկանալը դժվար է, քանի որ այն ունի մուտացիաների բավականին անսովոր շարք:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ մեզ հետաքրքրող լյամբդա տարբերակի սպիտակուցում առկա մուտացիաները փոխանցում են բարձր վարակելիություն և իմունային փախուստ CoronaVac- ի կողմից ստացված վնասազերծող հակամարմիններից», - եզրակացրել են գիտնականները:
Ավելի վաղ ԱՀԿ-ում հայտնել էին, որ COVID-19 կորոնավիկրուսի նոր հնդկական տարբերակը՝ դելտան, կարող է գերակշռող դառնալ այլ շտամների համեմատ։