f

Անկախ

ԵՄ-ն խոստացել է օգնել Լիտվային Բելառուսի հետ սահմանի պաշտպանության հարցում


ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին մեղադրել է անօրինական միգրանտների և փախստականների թվի ավելացման մեջ, որոնք Լիտվա են մուտք գործում Բելառուսի հետ սահմանից։

Korrespondent-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն Միշելն արել է Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեի հետ լիտվական Մյադինինկա գյուղ համատեղ այցի ժամանակ, որտեղ տեղակայված է Բելառուսի հետ սահմանային Կամեննիյ Լոգ անցակետը։

Շառլ Միշելը Վիլնյուսին խոստացել է օգնել պաշտպանել սահմանները և հայտարարել, որ Լիտվան կարող է հույս դնել ԵՄ-ի համերաշխության վրա: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերենք։ Լիտվայի սահմանները եվրոպական սահմաններ են»,- ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը՝ դիմելով Շիմոնիտեին:

Լիտվայի պետական սահմանապահ ծառայության կողմից հուլիսի 6-ին հրապարակված տվյալների համաձայն՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում 131 ապօրինի ներգաղթյալ է բերման ենթարկվել, որոնց մեծ մասը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից են:

ԵՄ Խորհրդի ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը «կասկածներ ունի», որ պաշտոնական Մինսկը մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին: ԵՄ-ն «միամիտ չէ» և «թույլ չի տա» իրեն վախեցնել, շեշտել է Միշելը: Քանի որ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտներից և փախստականներից շատերն Իրաքից են, ԵՄ Խորհրդի նախագահն ասել է, որ այս շաբաթ կխոսի Իրաքի կառավարության ղեկավար Մուսթաֆա Ալ-Քազիմի հետ, որպեսզի Բաղդադը նրանց հետ ընդունի:

Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կապ կհաստատի նաև այլ երկրների հետ, որպեսզի նրանց հետ համատեղ դադարեցվի ներգաղթյալների հոսքը, որոնք «այստեղ են գալիս՝ անօրինական միջոցներ և մեթոդներ կիրառելով»: Հավելենք, որ Լիտվայի և Բելառուսի սահմանի երկարությունը գրեթե 680 կմ է: Միայն այս տարի այստեղ ձերբակալել են ավելի քան 1300 ապօրինի միգրանտների, մինչդեռ 2020 թվականին այս թիվը եղել է 81:
 

Բելառուս Լիտվա ԵՄ ներգաղթյալներ Աշխարհում

«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Ավելին
Ավելին