Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունն, ըստ նախնական տվյալների, իրականացվել է օտարերկրացիներից բաղկացած զինված ջոկատի կողմից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆի գրասենյակը։ Գրում է Russian.rt.com-ը։
Գրասենյակի հայտարարության մեջ նշվել է, որ երկրում 15 օր ժամկետով «պաշարողական դրություն» է հայտարարվել՝ հանցագործների ձերբակալությունն ապահովելու համար:
Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ Հայիթիի նախագահը մահացու վիրավորվել է իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահի կինն ավելի ուշ ևս մահացել է ստացած վնասվածքների պատճառով։