f

Անկախ

ԱՀԱԶԱՆԳ. Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժիններն են փակում


Շիրակի պետհամալսարանում հեռակա բաժինների մեծ մասը փակում են, քանի որ ուսանողների թիվը քիչ է... Բուհի ղեկավարության ցանկացած պատճառաբանություն այս հարցում կամայական է, քանի որ պետք է մտածեին միայն կրթության որակը բարելավելու, ոչ թե վարձավճարներ հավաքելու մասին: Սա ևս մեկ ապացույց է, որ Երվանդ Սերոբյանն իր տեղում չէ և բուհի կառավարումից գրեթե ոչինչ չի հասկանում... Ըստ Սերոբյանի` եթե ուսանողների թիվը քիչ է, ապա պետք է փակեն բաժինները... Ո՛չ ռազմավարությունից է խոսում, ո՛չ էլ ուսանողներ հավաքագրելու մասին խոսք կա... Երեք տարվա մեջ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ոչինչ չի արել դեպի բուհ ուսանողների հոսքն ապահովելու՝ ՇՊՀ-ն գովազդելու համար...

Բաժիններ փակող ֆիզիկոս ռեկտորը, որը նաև փակեց ֆիզիկայի բաժինը, բացարձակ չի ամաչում, որ, կրկնուսույց լինելով, իր մյուս ֆիզիկոս պաշտոնյա ընկերների հետ չեն կարողացել ուսանողներ ներգրավել ֆիզիկայի բաժին, բայց մեծ հաճույքով զբաղեցնում են վարչական պաշտոններ և ստանում են շատ բարձր աշխատավարձեր...

Այսպես, 2000 ուսանող ունեցող ՇՊՀ-ի ռեկտորը ստանում է 700 հազար դրամ աշխատավարձ (+դասախոսական աշխատավարձը), այն դեպքում, երբ օրինակ 17 հազար ուսանող ունեցող ԵՊՀ-ի ռեկտորը ստանում է 808 հազար 500 դրամ աշխատավարձ... Բուհի բազմաթիվ պաշտոնյաներ կամ գործի չեն գալիս, կամ էլ աշխատանքի ժամերին տեղում չեն... Օրինակ՝ գլխավոր հաշվապահը... Պրոռեկտորներից մեկը, օրինակ, ըստ բուհում տարածվող լուրերի, օրերով կարող է աշխատանքի չգալ...

Հավելեմ, որ եթե ԵՊՀ-ում ամենաբարձր վարձավճարը 1 միլիոն դրամն է, ապա ՇՊՀ-ում՝ 450 հազար դրամն է...

Ստացվում է, որ, օրինակ՝ ՇՊՀ իրավագիտություն բաժնի մագիստրատուրայի 12, ինչպես նաև բակալավրի հոգեբանության բաժնի ևս 12 ուսանողների տարեկան վարձավճարներըը գնում են միայն ռեկտորի ԺՊ-ի մեկ տարվա աշխատավարձը տալու համար, այն դեպքում, երբ նույն ԵՊՀ-ի ռեկտորի աշխատավարձի համար "հատկացվում" է ԵՊՀ իրավագիտության բաժնի մոտ 10 (9,7) ուսանողի վարձավճարները...

Ռեկտորը, պրոռեկտորները և բաժնի վարիչները ստանում են աստղաբաշխական աշխատավարձեր, որոնց նախադեպը չկա Շիրակի ո՛չ մի պետական հիմնարկում... Եվս մեկ հետաքրքիր և զավեշտալի փաստ. որքան ուսանողների թիվը կրճատվում է, այնքան աճում է վարչական աշխատողների թվաքանակը...

Ի դեպ, հեռակա բաժինների փակելու մասին հայտարարվում է այն ժամանակ, երբ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը արդեն մեկ օր արձակուրդի մեջ է, նախնական դասաբաշխումները հայտնի են և հեռակա բաժինները փակելու մասին հարցերը չեն քննարկվել ամբիոններում և ֆակուլտետային խորհուրդներում...

Բաժիններ փակելու և բազմաթիվ դասախոսների անաշխատանք թողնելու փոխարեն ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը և նրա թիմ կոչվածը լավ կլինի մտածեն, թե ինչպես գրավեն ուսանողներին դեպի ՇՊՀ, ինչպես նաև կրճատեն իրենց աստղաբաշխական աշխատավարձերը և վարչական ավելորդ հաստիքները...

Զավեշտ է, երբ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետն այդքան աշխատավարձ չեն ստանում, որքան ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը...

Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Շիրակի պետական համալսարան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին