f

Անկախ

Թբիլիսիում այրում ու բարձրացնում են Եվրամիության դրոշը. ինչպես են Վրաստանին պարտադրում ԼԳԲՏ-ն


Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնը հերթական անգամ վերածվեց եռացող կրքերի ու հասարակական անկարգությունների հրաբխի: Չնայած երկրի իշխանությունների բազմաթիվ խնդրանքներին՝ ԼԳԲՏ «Թբիլիսի փրայդ» հանրությունը չհրաժարվեց կենտրոնական Ռուսթավելի պողոտայում «Արժանապատվության երթ» անունը կրող գեյ-շքերթից:

Իշխանությունները խնդրում էին այսպես կոչված փրայդի ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ ցույցերից, քանի որ գիտեին՝ դա հարուցելու է ավանդական կենսակերպի բազմաթիվ կողմնակիցների հզոր բողոքի ալիքը:

Այդ երկու խմբերի բախումն անխուսափելի էր և անմիջապես Վրաստանի իշխանություններին ծանր դրության մեջ դրեց՝ ստիպելով  հայտնվել երկու կրակի արանքում:

ԼԳԲՏ փոքրաթիվ խումբը թիկունքում «քաղաքակիրթ Արևմուտքի» հզոր ու անվերապահ աջակցությունն է զգում, որի հետ ավելորդ անգամ վիճելը շահեկան չէ «Վրացական երազանքի» համար: Առանց այդ էլ նրանց հարաբերությունները հեռու են ցանկալիից: Միաժամանակ «Վրացական երազանքի» համար բացահայտ «Թբիլիսի փրայդի» կողմը բռնելը հավասար է քաղաքական ինքնասպանության, քանի որ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը չի համակրում ԼԳԲՏ հանրությանը և նրա ծիածանագույն դրոշի տակ քայլելու ցանկություն չունի: Հասարակայնության օր օրի թուլացող աջակցությունն է միայն, որ օգնում է «Վրացական երազանքին» մնալու կառավարման ղեկին՝ չնայած Արևմուտքի մշտական ճնշմանը:

Ուստի «Վրացական երազանքն» ընտրեց անաչառ միջնորդ դատավորի դիրքը, որն իր գործողություններում առաջնորդվում է բացառապես օրենքի պահանջներով: Բնական է, որ ընդդիմությունը տեղնուտեղը փորձեց օգուտ քաղել դրանից և խորհրդարանի շենքի առջև բողոքի «լռության ցույց» արեց: Դրան մասնակցեցին գործող և նախկին ազգայնականները: Նրանք «լուռ ընդվզեցին բռնության դեմ»: Այս ցույցին առանձին կծու համ է տալիս այն հանգամանքը, որ բռնության դեմ են հանդես գալիս մարդիկ, որոնք իրենց դիկտատուրայի 9 արյունոտ տարիներին խեղդեցին Վրաստանը բռնության այնպիսի սարդոստայնի մեջ, որ այդ ժամանակները կարելի է համեմատել միայն օտար զավթիչների ասպատակության հետ:

Ոստիկանությունը փորձում էր առանձնացնել իրարից երկու ցույցերը, որպեսզի խուսափեին բախումներից, բայց և այնպես դրանք տեղի ունեցան: Հետևանքները չեն կարող տարակուսանք չհարուցել: «Թբիլիսի փրայդի» հակառակորդները խիստ դաժան էին՝ չհրաժարվելով ֆիզիկական հաշվեհարդարից: Բայց պարզվեց, որ բախումների հետևանքով 55 տուժողներից 53-ը լրագրողներ  էին: «Փրայդի» անդամները բնավ առյուծասիրտ սխրանք չդրսևորեցին: Ոստիկանությունը, այսպես թե այնպես, ապահովեց նրանց անվտանգությունը և կազմակերպված, հուսալի պահպանությամբ տարհանեց նրանց:

Դա համոզիչ կերպով ապացուցում է, որ «Թբիլիսի փրայդն» ընդամենը պայթուցիչ էր, ընդամենը կայծ, որ բռնկելու էր հերթական անկարգություններն ու անկայունությունը:

Երկու տասնյակ արևմտյան դեսպանությունները դիմեցին միանգամայն աննախադեպ ցույցի՝ հանդես գալով համատեղ հայտարարությամբ, որում, մի կողմ նետելով դիվանագիտական շղարշը, խիստ քննադատության ենթարկեցին և՛ Վրաստանի կառավարությանը, և՛ վրացական եկեղեցին, և՛ վրացի հասարակությանը: Ավելին, հրամայական ձևով սկսեցին դաս տալ ինքնիշխան երկրի իշխանություններին, թե ինչպես պետք է գործեն և ինչ միջոցներ ձեռնարկեն առհասարակ ներքին հարցերում: Դիվանագետներին միացավ նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, որը դատապարտեց բռնությունը Վրաստանում «քաղաքացիական հասարակության ակտիվիստների», հասարակայնության և լրագրողների դեմ: Պետդեպարտամենքի մամլո քարտուղար Նեդ Փրայսը հայտարարեց, որ վրացիները, ինչպես է յուրաքանչյուր այլ ժողովուրդ աշխարհում, իրավունք ունեն արտահայտելու իրենց հայացքները, եթե անգամ այդ հայացքները տարածված չեն կամ հակասական են որոշ համատեքստերում:

«Մենք կուզենայինք հիշեցնել Վրաստանի քաղաքական առաջնորդներին, իրավապահ մարմիններին և հաստատություններին բոլորին պաշտպանելու պարտականությունների մասին, պշտպանելու բոլորին, ովքեր իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքները, պաշտապանելու լրագրողներին, որոնք իրացնում են խոսքի ազատության իրենց իրավունքը և հրապարակայնորեն դատապարտում են բռնությունը»,- ասաց Փրայսը:

Ավելի կոպիտ և լկտի միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին հնարավոր չէ պատկերացնել:

Ցուցարարները պոկել են խորհրդարանի առջև տեղադրված Եվրամիության դրոշը և այրել են: Այդ «հրեշավոր արարքն» անմիջապես շտկել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան, որն իր իսկ ձեռքով տնկել է ԵՄ-ի դրոշը տեղում: Դրա համար նրան անձամբ գովաբանել է հարևանության քաղաքականության և ընդլայնման եվրակոմիսար Օլիվեր Վարհելին:

Կախա Կուչավան բացատրել է, թե ինչու է այդպես վարվել:.

«Դրոշի իջեցումն անթույլատրելի է: Մեր ռազմավարական գործընկերները մշտապես պաշտպանում են Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Նրանց ավանդը Վրաստանի զարգացման մեջ անգնահատելի է: Մենք պետք է հիշենք, որ բոլորս մի Հայրենիք ունենք, որի պատմությունը, ավանդույթներն ու կրոնը որևէ աղերս չունեն բռնության հետ»,- ասել է Կախա Կուչավան:

Շատ հետաքրքիր է, թե ինչու «Վրացական երազանքում» ոչ ոք հարց չտվեց՝ իսկ ինչպես առհասարակ հնարավոր դարձավ Թբիլիսիում Եվրամիության դրոշի իջեցումն ու ոչնչացումը:

30 տարի շարունակ վրացի բնակչության գլուխն են մտցրել այն միտքը, որ այդ դրոշը սրբազան խորհրդանիշ է: Որոշակի ինչպե՞ս է արտահայտվել Վրաստանի ռազմավարական գործընկերների պաշտապանությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Չէ՞ որ հենց նրանք էին, որ 2008 թ. օգոստոսին հրեցին  սատանայակերպ միկրոֆյուրեր Միշիկո Սաակաշվիլուն այդ արյունալի արկածախնդրությանը, որի հետևանքով հենց խախտվեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը չէ՞ որ մինչև Հարավային Օսիայի վրա հարձակվելը անվերապահորեն աջակցում էր Վրաստանին: Իսկ Վրաստանի ինքնիշխանության մասին լրջորեն կարող են դատել միայն երգիծաբանները:

Կախա Կուչավան հիշեցնում է մարդկանց Հայրենիքի, պատմության, ավանդույթների և կրոնի մասին: Մի՞թե նա և նրա հետ եղածները չեն հասկանում, որ «նոր եվրոպական արժեքների» դեմ  ընդվզողները հենց պաշտպանում են այդ հասկացությունները: Չէ՞ որ նրանք նույնպես իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, եթե անգամ այն ընդունված չէ Վաշինգտոնում ու Բրյուսելում:

Նրանք, ովքեր խուլիգանական արարքներ են թույլ տվել, անկասկած պետք է պատժվեն ըստ օրենքի: Բայց ինչպե՞ս պիտի պատժվեն օտարերկրյա դիվանագետները, որոնք հանդես են եկել նոր անկարգությունների բացահայտ սադրանքով: Նրանց գործողություններից հետո էր, որ փոքրաթիվ ԼԳԲՏ խումբը և շատ ավելի բազմամարդ ընդդիմությունն իրենց քայքայիչ գործունեության ակտիվացման նոր խթան ստացան՝ նպատակ ունենալով վերստին անկայունացնել դրությունը Վրաստանում:

Իրակլի Չխեիձե

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Վրաստան ԼԳԲՏ համայնք

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին