f

Անկախ

Հետընտրական իրավիճակը Հայաստանում


Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պարադոքսալ կերպով, հակառակ բոլոր սոցիոլոգիական հարցումներին, որոնք անցկացվել են մինչև ընտրությունները, հաղթել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդ որում, նա ստացել է ոչ թե պարզ, այլ սահմանադրական մեծամասնություն նոր խորհրդարանում:

Քվեարկության արդյունքներով նա ստացել է 53,91 տոկոս: Փաշինյանի ղեկավարած կուսակցության հիմնական մրցակիցը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, ստացել է ձայների 21,9 տոկոսը: Խորհրդարան է անցել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը՝ հավաքելով 5,22 տոկոս:

Ինչո՞ւ են ընտրությունների արդյունքները տարօրինակ

Առաջին: Քվեարկության արդյունքները տրամագծորեն տարբերվեցին նախընտրական հարցումների արդյունքներից: Gallup ասոցիացիան մի քանի ամսվա ընթացքում արձանագրել է Փաշինյանի վարկանիշի կայուն նվազում և Քոչարյանի հեղինակության բարձրացում: Մարտի վերջին Փաշինյանի օգտին պատրաստ էր քվեարկել 31,7 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի՝ 5,9 տոկոսը: Ընտրությունների շեմին Փաշինյանի վարկն ընկավ մինչև 25,2 տոկոս, իսկ Քոչարյանի դաշինքի օգտին, հակառակը, պատրաստ էր քվեարկել 28,7 տոկոսը:

Ընտրությունների նախօրեին, երբ Հայաստանում լռության օր էր, ռուսական երեք խոշոր լրատվամիջոցներ հրապարակեցին  հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա հայտարարեց, որ կուսակցության ներսում որպես հիմնական սցենար դիտարկում են այն, որ դաշինքը մեծամասնություն կստանա խորհրդարանում առաջին փուլում, և  այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարկ չի լինի: Թեպետ այդ հայտարարությունը բավական ինքնահավան էր թվում, բայց ընդհանուր առմամբ, ելնելով նախընտրական սոցիոլոգիայից,  ընկալվում էր որպես իրականությանը համապատասխանող:

Ընտրությունների երկրորդ տարօրինակությունը արդյունքների ու Փաշինյանի հաղթանակի հապճեպ ճանաչումն էր Ռուսաստանի, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի կողմից մինչև արդյունքների պաշտոնական տվյալների հայտարարումը: Դեռ մինչև ընտրատեղամասերի փակվելը ընտրությունների որակը գնահատեց Ռուսաստանի Պետդումայի դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Վոլոդացկին: Նա նշեց, որ հիմնականում ամեն ինչ անցել է բարեհաճ միջավայրում. «Եղել են միայն աննշան խախտումներ որոշ տեղամասերում»: Նա հայտարարեց նաև, որ եթե կողմերից մեկը չընդունի ԿԸՀ-ի արդյունքները, նորից կսկսվեն հակամարտություններ ու բախումներ, իսկ նման դեպքերում տուժում է ազգային անվտանգությունը: Դիտորդների առաքելության ղեկավարը հույս հայտնեց, որ պարտվող կողմը թույլ չի տա մարդկանց փողոց դուրս գալ:

Տեղամասերի փակվելուց դեռ երկու ժամ էլ չանցած՝  ընտրությունների որակը դրական գնահատեցին ՀԱՊԿ-ի դիտորդները:

«Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպված էին և անցան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է այն փաստաթղթում, որը տեղադրված է ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտոնական կայքում:

Հաջորդ օրը  նման գնահատական տվեց ԱՊՀ դիտորդների առաքելությունը՝ «որևէ խոշոր խախռտում չի արձանագրվել»:

Նախնական տվյալները ԿԸՀ-ն հրապարակեց հունիսի 21-ի առավոտյան: Արդյունքների վերջնական հաշվարկման համար ԿԸՀ-ն, ըստ օրենքի, ուներ մի շաբաթ՝ մինչև հունիսի 27-ը: Բայց հունիսի 21-ին արդեն Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը շնորհավորեց Փաշինյանին:

«Մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակը տարել է Փաշինյանի կուսակցությունը»,- նշեց Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Փաշինյանի «ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում» հունիսի 24-ին՝ մինչև արդյունքների վերջնական հայտարարումը:

Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները, որ վերջին շրջանում ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ավելի զուսպ էր: ԱՄՆ պետդեպարտամենտը ընտրությունները մեկնաբանեց հունիսի 22-ին՝ կոչ անելով հարգել դրանց արդյունքները, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորեց Փաշինյանին հունիսի 29-ին՝ արդեն վերջանական արդյունքները հայտարարվելուց հետո:

Երրորդ տարօրինակությունը՝ ընդդիմության բացարձակ բացակայությունը փողոցում ընտրություններից հետո: Քվեարկության միջանկյալ արդյունքների հայտարարվելուց հետո ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ամբողջ օրվա ընթացքում լռություն պահպանեց: Դա շատ տարօրինակ է, եթե նկատի ունենանք, որ բուն քարոզարշավը շատ բուռն ու բարձր հնչերանգներով էր անցնում: Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում կոպիտ, հաճախ անպատշաճ բառապաշար էր օգտագործում: Նրա նախընտրական քարոզարշավի խորհրդանիշ դարձավ երկաթե մուրճը, որը, Փաշինյանի խոսքով, պետք է իջնի մրցակիցների «դատարկ գլուխներին» և որով պատրաստվում է հանել «ժանգոտած մեխերը» հայկական քաղաքականության մարմնից: Փաշինյանն ընդսմին ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ մեղադրեց Ռուսաստանի հետ կապված այնպիսի խոշոր կազմակերպության, որպիսին «Գազպրոմ-Արմենիան» է:

Նախընտրական հանրահավաքներից մեկում Փաշինյանի մրցակից Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին: Քոչարյանն էլ ձեռնպահ չմնաց բավական կոշտ հռետորաբանությունից՝ հարցնելով, թե արդյոք այդ մանգաղը նախատեսված է ոմանց ներքինացնելու համար: Ակնարկը բավական հեշտ էր կռահվում:

Լռության օրվանը նախորդող երկու օրերին հաղթանակի հիմնական հավակնորդները բազմահազարանոց հանրահավաքներ անցկացրին Երևանում: Նախ իր հետևորդներին հրապարակ հանեց Նիկոլ Փաշինյանը, իսկ լռության օրվա նախօրեին փողոց դուրս եկան Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո, բայց դեռ մինչև նախնական տվյալների հրապարակումը իր կողմնակիցներին ուղղված կոչով հանդես եկավ միայն Նիկոլ Փաշինյանը, որպեսզի դուրս գան փողոց և «տոնեն հաղթանակը»:

Ընտրությունների ողջ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը լռություն պահպանեց: Կեսօրին կուսակցական ցուցակի 4-րդ համարը՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, հայտարարեց, որ դաշինքը բազմաթիվ խախտումներ է արձանագրել ընտրություններում և Հայաստանի Սահմանադրական դատարանին դիմում է պատրաստում:

Երեկոյան հրապարակվեց դաշինքի պաշտոնական հայտարարությունը, որում ասվում է ընտրությունների արդյունքները չընդունելու մասին և կասկած է արտահայտվում միջազգային դիտորդների անկողմնակալության կապակցությամբ: Բացահայտ հիշատակվում են միայն ԵԱՀԿ դիտորդները, բայց տողերի արանքում երևում է նաև դժգոհությունը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դիտորդներից, որոնք շտապեցին հայտարարել ընտրությունների բարձր որակի մասին դեռ մինչև խախտումների բոլոր փաստերը քննարկելը:

«Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ է տրամադրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների»:

Սակայն, ըստ դաշինքի տեղեկության, այդ տվյալները և հայտարարությունները մատնվել են անուշադրության:

Դիտորդների մասին հայտարարությունն ավարտվում էր բնավ ոչ երկիմաստ դարձվածքով. «Դիտորները չպետք է լոկ Փաշինյանի ու նրա թիմի  որոշումների  դակիչը լինեն»:

Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, գործողությունների պլանի մասին հայտարարություն արեց միայն հաջորդ օրը՝ հունիսիր 22-ին: Նա նշեց, որ մանդատն ընդունելու կամ չընդունելու որոշում դեռ չի եղել, բայց հայտնեց, որ մասնակցությունը խորհրդարանի աշխատանքին «հնարավորություն կտա շարունակելու պայքարը»: Նա բացատրեց նաև, թե ինչու իր կողմնակիցներին փողոց չի հանել:

«Մենք մարդկանց դուրս չբերեցինք փողոց անմիջապես ընտրություններից հետո: Մենք կարծում ենք, որ այս ողջ գրծընթացը պետք է տեղի ունենա իրավական հունով»,- հայտարարեց նա:

Բայց անհասկանալի է, թե ինչու կողմնակիցներին փողոց հանելն անպայման պետք է ընթանա ոչ իրավական հունով, չէ՞ որ մինչև ընտրությունները նրա տասնյակհազարավոր կողմնակիցներ փողոց էին դուրս գալիս՝ մասնակցելու օրինական հանրահավաքի:

Արդյո՞ւնքը

Անդրկովկասում հիմնական խաղացողները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ճանաչել են Հայաստանի ընտրությունները: Ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, ամենայն հավանականությամբ կհամաձայնի խորհրդարան մտնել, թեև Փաշինյանը, միևնույն է, նրանում սահմանադրական մեծամասնություն է ունենալու:

Ռուսաստանն Անդրկովկասում իր նպատակներն ունի, նրան պետք են խաղաղություն տարածաշրջանում և իր խաղաղապահների ներկայությունն այնտեղ: Ռուսական պաշտոնական անձանց հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին վկայում են, որ Մոսկվան խաղագումարը դրել է Փաշինյանի վրա, որը նույնիսկ Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո իրեն արտահայտություններ և գործողություններ է թույլ տալիս, որոնք բնավ դաշնակցային բնույթ չունեն:

Այսպես, դեռ 2021 թ. փետրվարին Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական արտադրության  «Իսկանդերները» պայթում են 10 տոկոսով, ինչը հարուցեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրդովմունքը, իսկ Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ:

Հունիսի 12-ին Հայաստանը Ադրբեջանի Աղդամի շրջանի ականապատման քարտեզները փոխանակեց 15 հայ գերիներով: Sputnik գործակալության տեղեկությամբ՝ այդ փոխանակման գործում մեծ դեր է խաղացել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուսամ Մուրադովը, սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ի ղեկավարությանը, Վրաստանի և եվրոպական գործընկերներին աջակցության համար: Փաշինյանը երախտագիտություն հայտնեց նաև ռուսական կողմին, բայց այն ջանքերի համար, որոնք գործադրվել են գերիների նախորդ խմբերը վերադարձնելու համար:

Եվս 15 հայ զինվորների վերադարձրել են ադրբեջանիական գերությունից հուլիսի 3-ին արդեն ռուս խաղաղապահների անմիջական մասնակցությամբ: Հուլիսի 5-ին ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն Sputnik-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ԱՄՆ-ի միջնորդությունը գերիների առաջին խմբի փոխանակության ժամանակ դուրս է գալիս Լեռնային Ղարաբաղի մասին եռակողմ պայմանավորվածության ձևաչափից: Նրա կարծիքով՝ Փաշինյանը փորձում է թուլացնել ռուսական ազդեցությունը Հայաստանում. «Նման առաջին քայլն արվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությամբ, ինչը չէր տեղավորվում եռակողմ համաձայնության հայեցակարգում, ըստ որի՝ մասնակցություն ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Ժամանակին Ռուսաստանն առաջարկել է Հայաստանին փոխանցել Ադրբեջանին ականապատման քարտեզները, սակայն հայկական կողմն ընտրել է ԱՄՆ-ի միջնորդությունը: Այժմ ամեն ինչ տեղի է ունենում եռակողմ պայմանավորվածությունների հունով և ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ»:

Թե որքանով է ճիշտ Մոսկվայի Փաշինյանին նախընտրելը, ցույց կտա ժամանակը, բայց հնարավոր չէ անտեսել արդեն իսկ այսօր ակնհայտ իրողությունները:

Առաջին՝ Փաշինյանը միշտ էլ ձգտել է և շարունակում է ձգտել դեպի Արևմուտք՝ ռևերանսներ ու զիջումներ անելով Ռուսաստանին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իշխանությունը պահելու համար:

Երկրորդ՝ ռուսական խաղաղապահ զորքը տեղակայված է Ղարաբաղում 5-ամյա ժամկետով: Բայց որպեսզի խաղաղապահ մանդատը  ինքնաբերաբար չերկարաձգվի, բավական է, որ կողմերից յուրաքանչյուրը խաղաղապահների լիազորությունների ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ հայտարարի Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ հայտարարության համապատասխան կետի գործողությունը դադարեցնելու մասին:

Ադրբեջանն իր արտաքին և ռազմական քաղաքականության մեջ ավելի շատ կողմնորոշվում է Թուրքիայով, քան Ռուսաստանով, և նրան պետք չեն ռուսական խաղաղպահները Լեռնային Ղարաբաղում (որը բոլորը իրավաբանորեն համարում են ադրբեջանական տարածք):

Անդրկովկասում Փաշինյանին նախապատվություն տալը Ռուսաստանի համար նույնքան անհուսալի է, որքան  Թուրքիայի հետ ռազմական և տնտեսական գործընկերության ռազմավարությունը: Ռուսաստանը պետք է Անդրկովկասում ապավինի ոչ թե տվյալ պահով թելադրվող դաշնակիցներին, այլ այն ուժերին,  որոնք էությամբ ռուսամետ են տրամադրված: Մինչդեռ Ռուսաստանն իր հայտարարություններով հենց այդ ուժերն է ջլատում:

Դենիս Յակովենչուկ

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

աշխարհում Ռուսաստան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին