Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսային վարակի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է ծայրաստիճան ծանր մնալ: Գրում է Russian.rt.com-ը։
«Մարդիկ հիմնականում ասիմպտոմատիկ են հիվանդանում, և հիվանդության ընթացքը սկզբում ունի բավականին երկար ժամանակահատված և քողարկված է որպես գրիպ, աննշան շնչառական հիվանդություն: Այնուհետև կտրուկ վատթարացում է գրանցվում: Ուստի, չնայած իրավիճակի արտաքին բարելավմանը, այն շարունակում է մնալ չափազանց դժվար, ծանր և շատերի համար մահացու», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սոբյանինի խոսքերը։
Նա մոսկվացիներին հորդորել է հոգ տանել իրենց մասին, կատարել Ռոսպոտրեբնադզորի պահանջները և պատվաստվել:
Ավելի վաղ Սերգեյ Սոբյանինն ասել էր, որ մայրաքաղաքում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է: