Օդի ջերմաստիճանը վերջին օրերին ռեկորդային ցուցանիշ է ցույց տալիս անգամ այդ մերձավորարևելյան երկրի համար. 53,3 աստիճան ստվերում և 70 աստիճան արևի տակ: Ինչպես հաղորդում են տեղի թերթերը, ներկայիս ամառը փաստորեն ամենաշոգն է վերջին 70 տարվա պատմության մեջ:
Այս իրավիճակում Քուվեյթի մի շարք տարածաշրջանների իշխանությունները կոչ են արել բնակիչներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, ինչպես նաև հին օդորակիչները տներում և գրասենյակներում փոխարինել նորերով, քանի որ դրանք մեծ ծանրաբեռնվածություն են առաջացնում:
Միաժամանակ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդերևութաբանության բաժանմունքում հայտարարել են, որ չեն հաստատում անբնական շոգի նման ցուցանիշները՝ պնդելով 53,3 աստիճանն արևի տակ, բայց և հնարավոր են համարում, որ ջերմաչափները ավտոմեքենաներում և այլ չափիչ սարքերը իրոք կարող են ցույց տալ 65-70 աստիճան:
Գերատեսչության տվյալներով՝ չափավոր ջերմաստիճանը գիշերը և բարձր ջերմաստիճանը ցերեկը երկրում պահպանվում է մինչև աշնանային գիշերահավասարը, այսինքն՝ սեպտեմբերի 22-ը: Սակայն, ինչպես նշել են մասնագետները, արդեն կարելի է ասել, որ գրանցված ցուցանիշները ընթացիկ պահին ամենաբարձրն են աշխարհում: