f

Անկախ

Ունենք տեսանյութ, որ զինծառայողները խմբով եկել են, ամեն կերպ ցուցադրելով, որ իրենք թիվ 3 քվեաթերթիկն ունեն իրենց ձեռքում․ Արամ Վարդևանյան


Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը խոսեց զինծառայողների ընտրություններին մասնակցելու հետ կապված խնդիրների մասին։

«Զինծառայողներին բերում են ընտրատեղամաս։ Երբ նախկինում խոսվում էր, որ մարդկանց մեքենաներով բերեցին ընտրատեղամաս՝ բոլորը ասում էին, որ դա ընտրախախտում է, իշխանությունից դուրս բոլորն ասում էին, որ եթե մեքենայով մարդ ես բերել ընտրատեղամաս՝ խախտում է։ Հիմա պատկերացրեք, որ ընտրատեղամաս մարդուն բերում է փաստացի իրեն վերադասի իրավահարաբերության մեջ գտնվող անձ, հերիք չի նման անձ բերում է ընտրատեղամաս, մի հատ էլ ռազմական ոստիկանության ծառայողներն էլ հսկում են պրոցեսը»,-ասաց նա՝ նշելով, որ չէին կարող վերահսկողություն իրականացնել քաղաքական ուժերը, քանի որ տեղեկացված չեն եղել, թե որտեղ են քվեարկելու զինծառայողները։

Արամ Վարդևանյանը հայտնեց, որ հարց է առաջանում՝ դրա գաղտնիության, հատուկ պահպանման ռեժիմի օրենսդրական նպատակը ո՞րն է եղել։

Դատավոր Հրայր Թովմասյանը հարց ուղղեց Վարդևանյանին՝ նշելով, թե ունե՞ն դեպքեր, արձանագրումներ, որ տեղամասում, քվեարկության սենյակում լինեն այլ սպաներ, ուղղորդեն զինծառայողներին կամ այլ ձևով ազդեն ազատ կամաարտահայությանը։ «Կա՞ն բողոքներ, կա՞ն դատական ակտեր, որ սրանք արձանագրվել են»,-ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ այդ ամենը կլիներ, որ եթե իրենց, որպես ընդդիմադիր ուժի տրված լիներ տեղեկություն, թե որտեղ են քվեարկելու զինծառայողները։ «Լավ, այդ տեղեկության գաղտնիությունը ո՞նց կարող է սահմանադրական տեսանկյունից գնահատվելու մասով լինի համաչափ»,-ասաց նա։

Արամ Վարդևանյանը նաև ասաց, որ եթե խոսքը գնում է ազատ, հավասար կամահայտնության մասին, ինչու՞ են այնտեղ գտնվել ռազմական ոստիկանները։ «Ունենք տեսանյութ, որ զինծառայողները պարզապես խմբով եկել են, ամեն կերպ ցուցադրելով, որ իրենք թիվ 3 քվեաթերթիկն ունեն իրենց ձեռքում»,-ասաց նա։

Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Արամ Վարդևանյան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին