f

Անկախ

Ասֆալտին փռելու, լեզուները կտրելու, վրեժ լուծելու սահմանադրական լիազորություն Փաշինյանը չունի. Դավիթ Հարությունյան


Ընտրողների կարծիքի ազատ արտահայտումը ենթադրում է, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ իր կամքին հակառակ ընտրություն կատարելուն՝ անկախ նրանից՝ այդ սպառնալիքները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից։ Այս մասին այսօր` հուլիսի 11-ին, ՍԴ-ում  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակա ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
«Երաշխավորված է արդար ընտրության սկզբունքը։ Այն ենթադրում է, որ յուրաքանչյուր ընտրող պետք է ազատ լինի կատարելու ինքնուրույն ընտրություն՝ ելնելով թեկնածուի անձից, իր համակրանքից կամ հակակրանքից, իր քաղաքական կամ տնտեսական շահից։ Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ ազատ ընտրության իրավունքը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ընտրողի կարծիքի ազատ ձևավորում և ընտրողի կարծիքի ազատ արտահայտում։ Ընտրողների կարծիք ձևավորելու ազատությունը ենթադրում է, որ ընտրողները չպետք է ենթարկվեն ճնշման, իսկ պետական իշխանությունները պետք է պահպանեն չեզոքություն իրենց պարտականությունները կատարելիս, լինեն անաչառ՝ հնարավորություն տալով ընտրողների կատարել տեղեկացված ընտրություն՝ առանց անհարկի միջամտության։ Ընտրողների կարծիքի ազատ արտահայտումը ենթադրում է, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ իր կամքին հակառակ ընտրություն կատարելուն՝ անկախ նրանից՝ այդ սպառնալիքները հնչեցվել են իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից։ Պետության պոզիտիվ պարտականությունն է կանխարգելել նման խախտումները և նախատեսել պատասխանատվություն նման դրսևորումների համար։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը, լինելով միաժամանակ հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը։ Դիտարկելով նախընտրական քարոզչության ժամանակահատվածը՝ ակնհայտ է, որ այն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համար և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը պարունակել է ահաբեկման, բռնության, վարչական ներգործության և հետագա վրեժխնդրության հստակ տարրեր։ Դրանց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնորոլտ և ընտրողը ենթարկվել է այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից։ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչեցված ատելության խոսքն ու սպառնալիքները ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև պաշտոնատար անձանց, ինչպես նաև ընտրողների առանձին խմբերի»,- ասաց նա։
Հարությունյանի խոսքով` դրանց բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ուղղակիոեն միտված են եղել հիշեցնելու «հնարավոր հետևանքների» մասին՝ նպատակ ունենալով ազդել և ճնշել վերջիններիս ընտրության ազատությունը։ 
«ԿԸՀ ՔՊ ներկայացուցիչները իրենց դիրքորոշումն են հայտնել Փաշինյանի խոսքերից դրվագների մասին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղղված է այն անձանց, ովքեր ընտրողների կպարտադրեն իրենց կամքը։ Եթե անգամ Փաշինյանի խոսքը ուղղված լիներ միմյանց իրավախախտներին, թեև դա այդպես չէ, այն ևս անթույլատրելի է, քանի որ անգամ նրանց անձամբ ասֆալտին փռելու, լեզուները կտրելու, վրեժ լուծելու սահմանադրական լիազորություն նա չունի։ Որևէ իրավական նորմ վարչապետին կամ նրա պաշտոնակատարին չի վերապահում նման գործառույթ։ Հակառակը, Սահմանադրության 6-րդ հոդվածով պետական մարմինները, պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով։ Ավելին, նման արտահայտությունները համանադրական այլ մարմնին ցուցում տալու և նրա իրավասության ոլորտ մտնելու, նրանց գործունեությանը ապօրինի միջամտելու միջոց է։

Փաշինյանի կողմից անձամբ պատժելու արտահայտությունից մարդկանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մեղավորության աստիճանը ևս որոշելու է Փաշինյանը անձամբ, իսկ դա ակնհայտորեն կարող է կապված լինել քաղաքական նպատակահարմարության հետ»,- հավելեց նա։

Դավիթ Հարությունյան Նիկոլ Փաշինյան Սահմանադրական դատարան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին