Պեկինի երկու՝ «Շոուդու» և «Դասին» միջազգային օդանավակայաններում տեղի ժամանակով ժամը 12։00-ի դրությամբ հորդառատ անձրևների պատճառով ավելի քան 660 չվերթ է հետաձգվել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախօրեին Պեկինի օդերևութաբանական ծառայությունը հորդառատ անձրևների պատճառով հայտարարել էր վտանգի «նարնջագույն» մակարդակ։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մինչև երեքշաբթի առավոտ քաղաքում 60-ից 100 մմ տեղումներ կտեղան, լեռնային շրջաններում ջրհեղեղների և սելավների վտանգ կա: Քաղաքի ջրի կառավարման վարչությունը 15 000 աշխատող և 13 տեսչական թիմ է ուղարկել քաղաքի բոլոր թաղամասեր ՝ գնահատելու մայրաքաղաքի պատրաստվածությունը ջրհեղեղի դեմ պայքարում: