Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոնղոլիայի Անկախության օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ հայ-մոնղոլական միջպետական հարաբերություններն ունեն հետագա ընդլայնման և զարգացման չիրացված ներուժ։
Պատրաստակամ եմ առաջիկայում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել այդ ներուժի իրացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ աշխատանքում, իսկ Մոնղոլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: