f

Անկախ

ՍԴ դատավորը ԿԸՀ նախագահին խնդրեց գնահատել լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը


Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն այսօր ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա վարչապետի պաշտոնակատարի կողմից ընտրության օրվան նախորդող «լռության օրը» կատարված հայտարարությանը, եւ նշվածի հետ կապված ի՞նչ գործողություններ է կատարել ԿԸՀ-ն:

«Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- արձագանքեց Մուկուչյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը «լռության օրը» ուղիղ եթեր էր մտել, բոլորին կոչ արել հունիսի 20-ին գնալ տեղամասեր, կատարել իրենց ընտրությունը՝ շեշտելով դրա կարեւորությունը:

ԿԸՀ-ն այս հայտարարության համար Փաշինյանին նախազգուշացում էր արել՝ նրա հայտարարությունը համարելով լռության օրվա խախտում: Փաշինյանը ԿԸՀ որոշումը բողոքարկել էր եւ շահել դատը:

Խունդկարյանն այսօր Մուկուչյանին հիշեցրեց, որ դատարանը ԿԸՀ որոշումը անվավեր է ճանաչել, քանի որ որոշման մեջ նշված քարոզչություն արտահայտությունը պատճառաբանված չի եղել ԿԸՀ կողմից:

«Ախր հիմա եթե ասեմ, պետք է ասեք՝ դատական ակտն եմ էլի գնահատում»,- արձագանքեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով. «Այն մասով, ինչ մասով Ընտրական օրենսգրքում եղել է կանոնակարգված, մեր կարծիքով՝ լիարժեք պատասխան է տրվել դրան: Որովհետեւ վկայակոչված իրավանորմը, որի վրա վկայակոչում է արվել, գործողության մեջ պետք է լիներ 2022-ի հունվարի 1-ից»:

Խունդկարյանը համաձայնեց, բայց մասամբ. «Այո՛, 2022 հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով հանդերձ՝ նոր որակվում է, թե ինչը կարող է դիտվել քարոզչություն, եւ այդ պայմաններում Վարչական դատը ասել է՝ քանի այդ որակումը չի գործում, ուստի վարչական մարմինը (տվյալ դեպքում՝ ԿԸՀ-ն-խմբ.) ինքն էր պարտավոր մանրամասն անդրադառնալ, թե արդյոք դա քարոզչության տարրեր պարունակում է, թե ոչ»,- ասաց դատավորը:

Մուկուչյանը պատասխանեց. «Եթե գնահատվել է, նշանակում է պարունակում է»:

Սահմանադրական դատարան Երվանդ Խունդկարյան ԿԸՀ Տիգրան Մուկուչյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին