f

Անկախ

Հայկ Սարգսյանի կողմից հրապարակված լուսանկարի դեպքով քրգործի հարուցումը մերժվել է. Երեւան քաղաքի դատախազ


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով այսօրվա նիստում Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ «Հայաստան» դաշինքի դիմումում տեղ գտած այն պնդմանը, որ ընտրությունների օրը կատարված իրավախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները համանման մոտեցում չեն ցուցաբերել իշխող կուսակցության եւ այլ թեկնածու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Խոսքը, մասնավորապես, ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից ֆեյսբուքում արված գրառման մասին է, որում նա հրապարակելով 24 համարի քվեաթերթիկը՝ գրել էր. «Մերժվածները»: 

«Հայաստան» դաշինքի դիմումում նշվել է, որ պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի կողմից հենց քվեարկության ընթացքի մեջ լինելու պայմաններում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչություն պարունակող նյութ է հրապարակվել, սակայն այդ կապակցությամբ չի արձանագրվել որեւէ իրավական հետեւանք, կանխարգելիչ գործունեություն:

Սեւակ Հովհաննիսյանը հակադարձեց. «Պետք է նշեմ, որ գլխավոր դատախազությունը հենց նույն օրը ՀՔԾ է ուղարկվել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քվեարկության խցիկը նկարահանելու վերաբերյալ «Հրապարակի» հոդվածը, որի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Այնուհետեւ, անդրադառնալով համանման մեկ այլ դեպքի՝ դատախազն, իր խոսքերով, «հակառակորդ ճամբարից» օրինակ բերեց:

«Ֆեյսբուքում Նարեկ Սամսոնյանի կողմից հրապարակվեց նույնաբնույթ լուսանկար եւ գրառում, որ ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ հրապարկում է թիվ 3 քվեաթերթիկը: Այս դեպքում եւս կայացվել է նման որոշում (քրգործի հարուցումը մերժվել է-խմբ.) եւ հիմք է հանդիսացել նշված երկու անձանց կողմից տրված բացատրությունը, որ համացանցում են հանդիպել լուսանկարը, ներբեռնել են իրենց հեռախոսի մեջ...»,- ասաց Երեւան քաղաքի դատախազը:

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում քվեախցից արված լուսանկարի տեղադրման փաստի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Հայկ Սարգսյան Սևակ Հովհաննիսյան Գլխավոր դատախազություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին