f

Անկախ

Ինչո՞ւ ենք ստանձնել այլ երկրների քաղաքացիների պատվաստման առաքելությունը. փաստորեն մեր տնտեսական վիճակը թույլ է տալիս զբաղվել նաև այլ երկրների քաղաքացիների առողջությանբ. Վարդանյանը՝ Փաշինյանին


Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ «Աշխարհի «ամենամարդասեր» երկիրը» վերտառությամբ հոդվածը:

 

Հյուսիսային պողոտան վերածվել է մի մեծ պոլիկլինիկայի, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար հսկայական, անվերջ ձգվող հերթ է։ Հերթում իրենց պատվաստմանն են սպասում Իրանից և Հնդկաստանից ժամանած հազարավոր մարդիկ։

Թվում է, թե շատ լավ է, որ Հայաստանը աշխարհի ամենամարդասեր երկիրն է, որ պատրաստ է իր վրա վերցնել մոտ 80 միլիոնանոց Իրանի և 1.3 միլիարդանոց Հնդկաստանի պատվաստման առաքելությունը, բայց երկու կարևոր հարց, ուղղված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին, Առողջապահության նախարարին և իրենց կառավարությանը։

1.      Ինչո՞ւ ենք մենք արդեն տևական ժամանակ ստանձնել այլ երկրների քաղաքացիների պատվաստման առաքելությունը։ Փաստորեն մեր տնտեսական վիճակը մեզ թույլ է տալիս հոգ տանել և զբաղվել նաև այլ երկրների քաղաքացիների առողջությանբ։ Ում փայլուն միտքն է եղել այս որոշումը։

2.      Ինչո՞ւ հենց հատկապես Հյուսիսային պողոտա։ Ինչո՞ւ է օտարերկրացիների պատվաստումն արվում հենց Երևանի կենտրոնում։ Ինչո՞ւ ոչ այլ վայրում, նույնիսկ այլ քաղաքում։ Այս ինչ ձգողական ուժ ունի այս պողոտան, որ հյուրերին տանում եք Հյուսիսային պողոտայով գլուխ գովալու, երեկոները անցկացնում պողոտայի սրճարաններում և ձեռքի հետ էլ վերածում եք հանրապետության թիվ 1 պոլիկլինիկայի։

Հիմա հասկանալի է, չէ, թե պատերազմի ժամանակ ինչպիսի վերաբերմունք է եղել առանցքային հարցերին։ Նույն կերպ էի՞ք կազմակերպել Արցախի պաշտպանությունը, նույն կերպ էի՞ք ղեկավարում պատերազմը, նույն կերպ ե՞ք պատրաստվում իրականացնել մեր երկրի սահմանազատումը, վարել բանակցություններ։

Ի վերջո, չի կարելի բոլոր հարցերում լինել այսքան թափթփված, անկազմակերպ, անպատասխանատու։

Էլինար Վարդանյան պատվաստումներ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին