f

Անկախ

Թուրքիան ծրագրում է սիրիացի վարձկաններին օգտագործել Աֆղանստանում․ Ahval


Թուրքիան ծրագրում է սիրիացի վարձկանների հավաքագրել և տեղափոխել Աֆղանստան՝ Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։ Սա այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը վերջնականապես դուրս գան երկրից։ Այս մասին գրել է Al-Monitor-ի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

Ի տարբերություն Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի պատերազմների՝ Թուրքիան հիմա իմիջից ավելի է հասկանում և, հնարավոր է, պատրաստվում է սիրիացի վարձկանների հետ պաշտոնապես պայմանագրեր կնքել թուրքական մասնավոր անվտանգային ընկերությունների հետ, գրել է Թաշթեքինը՝ վկայակոչելով Սիրիայի Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի զեկույցը։

«Թուրքիայի կառավարությունը, կարծես, քիչ բան է սովորել խնդիրներից, որոնց բախվել է»,- նշել է Թաշթեքինը։

Թուրքիան և ԱՄՆ-ն էլ այժմ քննարկում են Անկարայի առաջարկը՝ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման վերաբերյալ, այն միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես կարևոր կետ, որը ցանկանում է պահպանել դիվանագիտական ներկայությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո։

Թուրքիան նաև միջազգային հանրության կողմից քննադատության է ենթարկվել սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկելու համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմում, ինչպես նաև Լիբիայում տեղակայելու համար Ազգային համաձայնության ուժերի հետ՝ գեներալ Հաֆթարի լիբիական ազգային բանակի դեմ պայքարում։

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության անդամները հունիսի 24-ին հանդիպում են ունեցել Սիրիայում մի շարք խմբավորումների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հավաքագրման հարցերը։ Ըստ Թաշթեքինի՝ այս մասին գրում են Սիրիայում քրդական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խմբավորումներին ասվել է պատրաստ լինել սիրիացի վարձկանների տեղափոխմանը։ Որոշ լրատվական միջոցներ էլ հայտնում են, որ նրանց թիվը տատանվում է 2000-2600-ի միջև։

Զեկույցներից մեկի համաձայն էլ՝ սիրիական խմբավորումների ներկայացուցիչներն ամսական 3000 դոլար են խնդրել վարձկանների համար։ 
 

Թուրքիա սիրիացի վարձկան Աֆղանստան Աշխարհում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին