f

Անկախ

Թբիլիսին ու Բաքուն քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր են ստորագրել


Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր: Վրաստանի առաջին ալիքի հաղորդմամբ՝  Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ադրբեջանում Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի: Նրա խոսքով՝ ներկայումս Թբիլիսին քույրացել է 20 քաղաքների հետ:

«Այսօր Թբիլիսիի եւ Բաքվի միջև կնքված քույրացման հուշագիրը շատ կարևոր է: Մեր քաղաքների միջև կար երկարամյա գործընկերություն: Բաքուն Թբիլիսիի համար կդառնա 21-րդ քույր քաղաքը:

Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասել է Կախա Կալաձեն:

Իր հերթին, Ազիզովը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկար տարիների բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեն:

«Այսօր երկրների միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում: Երկկողմ այցերը նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- հայտարարել է Ազիզովը: 1997 թվականից Թբիլիսին և

Բաքուն գործընկեր քաղաքներ են: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 13-14-ը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, այցի ընթացքում Թբիլիսիի և Բաքվի միջև եղբայրության հուշագիր կստորագրվի: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։

Նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ տարբեր ձևաչափերով: Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակության մեջ է փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին: 
 

Վրաստան Ադրբեջան Թբիլիսի բաքու քույր քաղաքներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին