f

Անկախ

Արցախում քննարկվել են հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման հարցեր


Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հոգեբաններին հատկապես հետպատերազմյան շրջանում նրանց կողմից ցուցաբերված սրտացավ աշխատանքի համար:

Նա շեշտադրել է, որ եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը և համակարգված կերպով աշխատելու հասարակությունում առկա հոգեբանական կարիքների վերհանման ու բավարարման ուղղությամբ:

«Հանրության խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առումով, իմ պատկերացմամբ, երեք հիմնական ուղղությամբ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա:

Առաջինը՝ աշխատանքների ու ռեսուրսների համակարգման նպատակով ցանկալի է ունենալ մեկ մարմին, որտեղ համակարգված կերպով կհավաքագրվեն բոլոր տվյալները, կլինի աշխատանքների ճիշտ դերաբաշխում և տեղի, Հայաստանի ու Սփյուռքի մասնագիտական ներուժի կենտրոնացում:

Երկրորդ ուղղությունը հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց ու խմբերի հետ ուղիղ աշխատելն է, որը տևական ու պրոֆեսիոնալ ջանքեր է պահանջելու:

Երրորդ ուղղությունը մասնագիտական ռեսուրսի որակական ու քանակական աճն է՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ կրթական ծրագրերի տեսքով: Իմ պատկերացմամբ՝ այդ կենտրոնը պետք է զբաղվի նաև մասնագետների որակավորման հարցերով, որպեսզի ստեղծված իրավիճակում հանրության խոցելի խմբերի հետ առնչվեն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետները»,- ընդգծել է պետական նախարարը:

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտադրել է կենտրոնի բացման անհրաժեշտությունը, նշել, որ նմանատիպ կենտրոն ունենալու գաղափարը ծնվել էր դեռ մինչև պատերազմը, իսկ այժմ այն հրատապ հարցերից մեկն է: Նա կարևորել է, որ մատուցվող ծառայություններից օգտվեն նաև ամենահասարակ, նվազագույն կենսամակարդակով ապրող մարդիկ:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ տարբեր մասնագիտացմամբ հոգեբանների կարիք շատ է նկատվում, և այս առումով նախարարությունը պատրաստ է առավելագույն ջանք ներդնել բացը լրացնելու և կենտրոնի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:

Քննարկման վերջում մասնակիցները փոխանակվել են կարծիքներով, բարձրացրել ընթացիկ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածքային հոգեբանների ինստիտուտ ունենալու, հոգեբանների կարգավիճակի և դրանից բխող մի շարք այլ հարցեր: 
 

Արցախի Հանրապետություն արցախյան պատերազմ Արտակ Բեգլարյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին