f

Անկախ

Վարդան Հակոբյանը՝ մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության և ամուսնության մասին


Պատանի, ով երազում էր դերասան դառնալուն մասին, սակայն դարձավ պրոդյուսեր, ռեժիսոր և իր ստեղծագործական մտածողության շնորհիվ համալրեց ոլորտի լավագույն մասնագետների շարքը: Վարդան Հակոբյանը ծնվել է Գյումրիում, արվեստագետների ընտանիքում. հայրը դերասան է, մայրը՝ երաժիշտ:  Մանկության երազանքի հետքերը դեռևս շատ վաղ հասակում Վարդանին տարել են արվեստի դպրոցի թատերական խմբակ, որտեղից էլ կատարել է իր առաջին քայլերը դեպի մեծ բեմ: 

«Շատ փոքր տարիքում բարձրացա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ՝ «Սոս և Վարդիթեր» ներկայացման մեջ խաղալով հերոսուհու փոքր եղբոր դերը: Արվեստի դպրոցում ուսանելու վերջին տարիների ընթացքում  հասկացա, որ ավելի շատ ինձ դուր է գալիս բեմադրել, քան` խաղալ: Այնուհետև հանձն առա մի քանի էտյուդների բեմադրությունների պատասխանատվությունը: 8-րդ դասարանն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ընդունվեցի Երևանի մշակույթի  պետական քոլեջի կինոռեժիսուրայի բաժին: Երբեք չէի մտածի, որ կինոյի հետ որևէ կապ կունենամ, քանի որ թատրոնն ավելի խորն էի զգում:  Սկսեցի խորապես ուսումնասիրել կինեմատոգրաֆիան: Այդ փուլում ինձ թվում էր թե արդեն կողմնորոշվել եմ մասնագիտության ընտրության հարցում, սակայն ինձ համար անկանխատեսելիորեն մասնագիտական ուղղվածությունս փոխվեց, որում իր մեծագույն դերն ունեցավ ՀՀ մշակույթի  վաստակավոր գործիչ, երգչուհի և պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: 

Նադեժդա Սարգսյանը Վարդանի համար բացահայտել է պրոդյուսերի մասնագիտությունը, նշանակել նրան նախագծերից մեկում որպես գծային պրոդյուսեր՝ դառնալով նրա կյանքում մասնագիտական կողմնորոշմանը էականորեն նպաստած ամենակարևոր անձը:

-Այդ ժամանակ սկսեցի խորապես ուսումնասիրել պրոդյուսերական գործը և կատարել իմ առաջին քայլերը այդ ոլորտում: Երևանի մշակույթի  պետական քոլեջը ավարտելուց հետո աշխատանքային փորձաշրջան անցա Հանրային Հեռուստաընկերության տեխնիկական բաժնում: Առաջին անգամ չէր, որ մտնում էի Հանրային Հեռուստատեսություն, քանի որ փոքր տարիքից հորս՝ Արթուր Հակոբյանի, նկարահանումների մշտական ուղեկիցն էի. այդ միջավայրն ինձ և՛ ծանոթ էր, և՛ հաճելի: Նախատեսված մեկ ամսյա փորձաշրջանի 12-րդ օրն արդեն ընդունվեցի աշխատանքի:  Տեխնիկական աշխատանքը բավականին հետաքրքիր էր,սսակայն ստեղծագործական աշխատանքը  ավելի էր գրավում ինձ »,-հիշում է Վարդանը:

  Այսպես սկսվել է Վարդանի կարիերայի սրընթաց վերելքը Հանրային Հեռուստատեսությունում, որտեղ նա մեկ տարի տեխնիկական տնօրինությունում աշխատելուց հետո տեղափոխվել է ստեղծագործական տնօրինության ադմինիստրատիվ բաժին՝ համակարգելով սպորտի և շարժական հեռուստակայանի աշխատանքները, ևս մեկ տարի անց զբաղեցրել  ավագ ադմինիստրատորի հաստիքը, այնուհետև՝ բաժնի ղեկավարի: Ճանապարհն այսքանով չի սահմանափակվել, մեկ տարի անց նա դարձել է հեռուստաարտադրական ծառայության ղեկավար, իր ղեկավարության տակ առնելով ռեժիսորական, օպերատորական, մոնտաժային, լուսավորորման, հնչյունային և ադմինիստրատիվ բաժինները: Հանրային հեռուստաընկերության ամբողջ հեռուստակոնտենտի արտադրական գործընթացը առավելագույնս պրոֆեսիոնալ իրականացնելուց հետո Վարդանը նշանակվել է որպես գործադիր պրոդյուսեր, իսկ 24 տարեկանում արդեն զբաղեցրել Հանրային Հեռուստատեսության գլխավոր պրոդյուսեըի պաշտոնը: 

«Շատ նախագծեր եմ հասցրել իրականացնել որպես գլխավոր պրոդյուսեր, կառանձնացնեմ  «Վարդապետը» բացառիկ նկարահանումներով 4 մասանոց վավերագրական ֆիլմաշարը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյակին: Նկարահանումները իրականացվել են Եվրոպայի և Ասիայի 9 քաղաքներում, որտեղ Վարդապետն իր կենսագրության տարբեր տարիներին ապրել է և ստեղծագործել: Կառանձնացնեմ նաև այն նախագիծը, որտեղ քաղաքական, հասարակական և մշակութային գործիչները կարդում էին Հովհաննես Թումանյանի քառյակները, ինչպես նաև «Քաղաքը» և «Սկիզբը» ֆիլմաշարերը: Եղել եմ նաև ամանորյա «Չվերթ №1» և «Առաջին ակումբ»  ֆիլմերի համահեղինակը և պրոդյուսերը: 

Հանրայինում գիշերներ եմ անցկացրել, ձեռք բերել ահռելի փորձ, մասնագիտական բազում գիտելիքներ և շատ ընկերներ: Մեծ նվիրումով եմ աշխատել, անգամ եղել են դեպքեր, երբ ամբողջ գիշեր աշխատելուց հետո մեկ երկու ժամ քնել եմ և առավոտյան հավաքարարի աղմուկից արթնացել»,-ծիծաղով հիշում է Վարդանը:

Նրա խոսքով՝ արդեն հասունացել էր Հանրային Հեռուստատեսությունից հեռանալու պահը:

 «Հանրայինում խիստ զբաղվածության պատճառով անձնական կյանքի, ընկերների և շատ այլ մտքեր իրագործելու ժամանակը չկար, և այդ փոքրիկ դադարը լավագույնս օգտագործեցի հիմնելով  «Սքրին» ընկերությունը: Արդեն իսկ իրականացրել ենք տարբեր նախագծեր, դրանցից էր «Բոհեմ» թատրոնի հետ համատեղ արված «Հեռուստաթատրոն» նախագիծը: Նախատեսել էինք նկարել 16 ներկայացում, սակայն 15-րդ մասի նկարահանման օրը սկսվեց պատերազմը և այդ պահից սկսած բոլորս այլ առաքելություն ունեինք:  «Հեռուստաթատրոն» նախագիծը ինձ հնարավորություն տվեց աշխատել արտիստ Նարեկ Դուրյանի  հետ, ինչպես նաև առաջին անգամ աշխատանքային գործընթացում լինել հորս Արթուր Հակոբյանի հետ: Աշխատանքային գործընթացի սկզբնական շրջանում Նարեկ Դուրյանի հետ մասնագիտական տարբեր  վեճեր էինք ունենում, մինչ այն պահը երբ նա սկսեցին ինձ վստահել և ընդունել  որպես ռեժիսոր:                                                                                                                                    

Գարնանը աշխատանքային բուռն շրջան էր, առաջարկ ստացա նաև «Շարմ Հոլդինգ»-ից համաձայնելով լինել «Մեր օրերի երգը» նախագծի պրոդյուսերը: Նախագծում ներկայացվել են մոտ 175 երգ 100-ից ավել արտիստների կատարմամբ, 60-ից ավել պարերի բեմադրությամբ:

«Սքրին» ընկերությունը այժմ էլ ակտիվորեն աշխատում է և առաջիկայում ևս կներկայացնի շատ տարբեր նախագծեր»: 

Դադարի շրջանը Վարդանի համար նաև անձնական կյանքում փոփոխության սկիզբ է հանդիսացել, լավագույն ժամանակն է եղել երկար սպասված ամուսնական առաջարկն անելու համար.

 «Քովիդի պատճառով երեք անգամ հետաձգված հարսանիքը վերջապես տեղի ունեցավ: Սիրելիիս հետ ծանոթացել ենք Հանրային Հեռուստատեսությունում:  Ասում են՝ երբ հանդիպում ես ճիշտ մարդու, միանգամից զգում ես: Մեր ծանոթությունը շատ հետաքրքիր մանրամասնություններ ունի, երևի մի օր նույնիսկ  ֆիլմ կնկարեմ արդեն վաղուց գրված սցենարով»:

Վարդան Հակոբյան

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին