f

Անկախ

Հայաստանը կունենա ազգային «լոու քոսթ» ավիաընկերություն. ստորագրվեց համաձայնագիր «Էյր Արաբիա» ընկերության հետ


Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագիրը կարևոր քայլ է ազգային ավիափոխադրողի ստեղծման ճանապարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանը:

«Սա ռազմավարական նշանակության ներդրումային ծրագիր է և մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանում ավիացիայի զարգացման համար», – ասաց Տիգրան Ավինյանը:

Հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին: Փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը և «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալին:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ ստորագրված համաձայնագրով ստեղծվելու է անկախ համատեղ ընկերություն, որը բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում:

Ըստ նրա՝ որպես բյուջետային «լոու քոսթ» ավիաընկերություն՝ նոր ազգային ավիափոխադրողը նպաստելու զբոսաշրջության աճին և խթանելու է հարակից ոլորտների զարգացմանը: Իսկ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ամենախոշոր ընկերության և աշխարհում ֆինանսապես ամենաարդյունավետ ավիաընկերություններից մեկի՝ «Էյր Արաբիայի» հետ համագործակցությունը ծրագրին առավել մեծ գրավչություն է տալիս:

«Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծմամբ ընդլայնվելու են Հայաստանի քաղաքացիների օդային մատչելի և որակյալ ճամփորդության հնարավորությունները: Համոզված եմ, որ սա լինելու է հաջողված նախագիծ, որի արդյունքները տեսանելի են լինելու շատ կարճ ժամանակում», – նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ, մեծ ուրախությամբ արձանագրելով, որ վերջապես Հայաստանը կունենա ազգային «լոու քոսթ» (low cost) ավիաընկերություն, շեշտեց, որ ազգային ավիաընկերությունը ստեղծվում է ավիացիոն ոլորտի՝ աշխարհի մակարդակով լավագույն մասնագետների կողմից:

Ռևազյանի խոսքով՝ դժվար է հաջողակ ավիաընկերություն ստեղծելը, քանի որ այս ոլորտը շատ մրցակցային է: Այդ պատճառով իրենք ներգրավել են լավագույն մասնագետներին ներգրավել, որոնք կիսում են իրենց տեսլականը:

Իսկ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը, պատասխանելով լրագրողի հարցին, պարզաբանեց, որ ազգային ավիաընկերությունը ոչ մի տեսակի արտոնություններ «չի ուզելու», բայց, միևնույն ժամանակ, միակ ընկերությունն է, որը ունենալու է «ազգային ավիափոխադրող» պիտակավորումը:

Հարցին, թե պետության մասնաբաժինը այս ընկերությունում 50 տոկոսից բարձր է լինելու, թե 50 տոկոսից ցածր, Դավիթ Փափազյանը պատասխանեց, որ հայկական փաթեթը «50+» տոկոս է, բայց որոշում ընդունելու փաթեթը կլինի «Էյր Արաբիայի» ձեռքին:

«Երկար ժամանակ բանակցել ենք գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացությանը, որ որոշում ընդունելու փաթեթը պիտի լինի արաբական ընկերության ձեռքին: Դա իմ նախաձեռնությունը», – պարզաբանեց ԱՆԻՖ-ի ղեկավարը:

Տիգրան Ավինյան լոուքոսթեր Աիր-Արաբիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին