f

Անկախ

ՌԴ քաղաքացուն, որին Բաքուն մեղադրում է պատերազմում հայկական կողմից մասնակցելու մեջ, սպառնում է 11 տարվա ազատազրկում


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով հերթական դատական նիստը։

Նշենք, որ պաշտոնական Բաքուն Դուբակովին մեղադրում է Արցախյան երկրորդ պատերազմին հայկական կողմից մասնակցելու մեջ՝ նրան համարելով «վարձկան»։ Դատական նիստն ընթացել է դատավոր Սամիր Ալիևի նախագահությանբ։ Ադրբեջանական «Ապա»-ի հաղորդմամբ՝ դատաքննությունն ավարտվել է։

Դատախազը պահանջել է Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Բացի այդ, դատախազը նաև նշել է, որ պատժի կրումից հետո Դուբակովը պետք է երկրից վտարվի։

Այնուհետև ելույթ է ունեցել մեղադրյալի փաստաբանը։ Իր խոսքում նա ասել է, որ «Դուբակովը մասնակցել է Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված տարածներում զորավարժությունների, սակայն չի կռվել Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ», և խնդրել դատարանին սա մեղմացուցիչ հանգամանք դիտարկել։ Դատարանը ժամանակ է տվել Դուբակովին՝ վերջին խոսքին պատրաստվելու համար։

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 22-ին։ Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Դուբակովն անօրինական կերպով այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ ու մասնակցել ռազմական գործողությունների Քարվաճառի շրջանում։ Ապա այս տարի հունվարի 14-ին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ ահաբեկչական գործողություն իրականացնելու համար»։

Բաքուն ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ քրեական գործ է հարուցել 214․-3․1 (ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում), 218․2 (մասնակցություն հանցավոր կազմակերպությանը, խմբավորմանը), 318․2 (պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով։ Նախորդ՝ հուլիսի 7-ին կայացած նիստում Դուբակովը հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ դրանք շինծու են։ Նա ասել է, որ խոստովանական ցուցմունք է տվել ճնշումների պատճառով։

Դուբակովը նաև հայտարարել է, որ 2018 թվականին Բելառուսում հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և այցելել Արցախ հենց նրանց հանձնարարությամբ։ Դուբակովի խոսքով՝ 2021 թվականի հունվարին իրեն կանչել են Բաքու՝ դրամական պարգևատրման և նոր հանձնարարություններ տալու համար, սակայն ձերբակալել են։ 
 

Ադրբեջան հայ գերիներ Աշխարհում

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին