f

Անկախ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամը 250 հազար դարձնող նախագիծը


ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելացնել՝ դարձնելով 250 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 74 կողմ ձայն: Ըստ համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանի՝ օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «ՀՀ-ն խորհրդարանական պետություն է , և 2.5 տարիների մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ: Եվ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,-ասաց Ենգիբարյանը:

Նա նշեց՝ կարծրատիպ կա, թե պատգամավորական անձեռնմխելիությունը արտոնություն կամ հավելյալ առավելություն է, որով սահմանադիրն օժտել է պատգամավորին, մինչդեռ խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում անձեռնմխելիության ինստիտուտը բխում է ևս հանրային լավագույն շահից՝ ապահովելով պատգամավորին իրացնել անկաշկանդ մանդատ և իրականացնել ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը՝ օգտվելով չեզոքության և անկախության բոլոր հնարավորություններից:

«Ահա այդ չեզոքությունը լավագույնս ապահովելու նպատակով հարկ ենք համարում նաև պատգամավորին օժտել և տրամադրել նյութատեխնիկական բնույթի հիմքեր, որը պետք է ծառայի հանրության լավագույն շահին»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, և իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ նշեց՝ պատգամավորների բարոյական պարտքն է միշտ մարզ գնալը, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պետք է գնան:

«Սա պետք է լիներ ամեն մեկի պարտավորությունն այս 2.5 տարվա ընթացքում: Եվ ես չեմ կարծում, թե այդ գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում, ու հիմա, երբ ավելացնեն, կգնան»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա զուտ անձնային որակների խնդիր է, ոչ թե ֆինանսավորման: Նա հավելեց՝ արդյոք անհրաժեշտություն չկա՞ թեկուզ պարգևավճարի միջոցով խրախուսել պատգամավորին, ով իրապես այդ գումարը կծառայեցնի իր առաքելությանը, ոչ թե բոլորը հավասարազոր կստանան այդ 250 հազար դրամը: Ենգիբարյանն արձագանքեց. «2019-ին 2018-ի համեմատ ԱԺ ներկայացուցչական ծախսերը նվազել են շուրջ 33 տոկոսով, այն կազմում է մոտ 33 մլն դրամ: Եվ այս հաշվարկն իրականացվել է նաև այն հիմքի հիման վրա, որ ԱԺ պատգամավորի թիվը կրճատվում է, հետևաբար ավելանում է ծանրաբեռնվածությունը: Ճշգրտորեն հաշվարկել ենք այնպես, որ 2019-2020 թթ համեմատ ԱԺ ընդհանուր ծախսման բյուջեի առումով որևէ հավելյալ ծախս չի առաջացել»:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ լավ կլինի, որ շատ աշխատած, մարզեր շատ այցելած պատգամավորները ստանան: «Վստահաբար կարող եմ ասել, որ այդ գումարը մի բան էլ քիչ է նրանց համար:

Առնվազն 60 լիտր բենզին է ծախսվում, երբ գնում ես Վայոց ձորի գյուղերը, վերադառնում ես, դա կազմում է 30 հազար դրամ, գիշերակացի և հաց ուտելու համար ևս 30 հազար դրամ, այսինքն մեկ այցի համար 60 հազար դրամ է ծախսվում: 4 անգամ շաբաթ-կիրակի գնում ես և 240 հազար դրամը ծախսվում է միանշանակ, այդտեղ երկրորդ կարծիք չկա:

Հարցը զուտ հավասարեցման, համահարթեցման հետ է կապված, դրա լուծումն էլ կարող ենք գտնել»,-ասաց Բագրատյանն ու հավելեց՝ չի կարծում, որ կլինի մի պատգամավոր, որը մարզ չպետք է այցելի: Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագիծն այս փուլում համարում է անբարոյական նախագիծ:

«Ես գտնում եմ, որ պատգամավորները և նրանք,ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այդ փուլը չէ: Հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք»,-ասաց նա: Զոհրաբյանի համար՝ զավեշտալի է եղել հիմնավորումը՝ բարձրացնել, որ պատգամավորը կարողան գնալ և հանդիպել ընտրողի հետ: Զոհրաբյանը պնդեց՝ իրեն որևէ լրավճար պետք չի եղել ընտրողներին, քաղաքացիներին հանդիպելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը օբյեկտիվ պատճառներով բավարար ժամանակ չի ունեցել սահմանված կարգով, այսինքն` գրավոր ընթացակարգով հարցը քննարկելու և որոշում ընդունելու:

Այնուամենայնիվ, կառավարությունում հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցել են, և կառավարությունը նախագծի վերաբերյալ չունի առարկություններ:

Քվեարկությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: 

 

ՀՀ ԱԺ պատգամավոր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին