Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից Սիրբիրյան խոցով վարակված 10-ը քաղաքացիներից երեքը դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։
«Մյուս երեք հիվանդների վիճակը բավարար է։ Նրանք շուտով նույնպես դուրս կգրվեն»,- նշեց նա։
Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ Սիբիրյան խոցի ախտանիշով նոր հիվանդներ ինֆեկցիոն հիվանդանոց չեն ընդունվել։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրախտ հիվանդության տասը վարակման դեպք է գրանցվել։ Հիվանդության պատճառով տասնյակից ավել խոշոր և մանր եղջերավորների անկումներ են արձանագրվել։
Բոլոր տասը դեպքերի օջախը նույնն է՝ քաղաքացիները մշակել են հիվանդ կենդանու միսը։