Խորհուրդ եմ տալիս պարզաբանման համար դիմել համապատասխան մարմիններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով փոխնախարարի հետ առնչվող կոռուպցիոն ռիսկերի հետ կապված ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները գրել են, որ ԱՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրի շրջանակում 606 մլն դրամի գնումներ է կատարել ընկերությունից, որը պատկանում է առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին: