Քիչ առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իր փաստաբանի՝ Էրիկ Ալեքսանյանի հետ, ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն քննիչն այդ պահին տեղում չի եղել։
Նրանց սպասել է նկարահանող խումբ։
Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել, ինչպես դա տեղի էր ունեցել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեպքում:
Իրավապահները նոր ձեռագիր ունեն՝ խաբեությամբ բերման ենթարկելու՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով: