РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի երկրպագուները հավաքվել են Վաշինգթոնի կենտրոնում ՝ աջակցելու նրան հոր խնամակալությունից ազատվելու պայքարում և իշխանությունների ուշադրությունը հրավիրելու այս խնդրի վրա: Գրում է Gazeta.ru-ն։
«Հավաքներ են տեղի ունենում ամբողջ երկրով մեկ, շատ նահանգներում և նույնիսկ արտերկրում, բայց մենք որոշեցինք, որ Վաշինգթոնում գործողությունների իրակնացման պահանջը վաղուց հասունացել է։ Մենք պետք է կոնգրեսականների և սենատորների ուշադրությունը հրավիրենք փոփոխությունների անհրաժեշտության վրա», - նշել է Britney Freedom America կազմակերպության գործադիր տնօրեն Էրիկա Գուտերիշը:
Նա հայտարարել է, որ Ամերիկայում հազարավոր մարդիկ կան, ովքեր չունեն Սփիրսի համբավն ու հարստությունը, սակայն բախվում են նույն խնդրին:
Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում ելույթ ունեցավ տեսաուղերձի միջոցով ՝ կոչ անելով դադարեցնել իր նկատմամբ Ջեյմս Սփիրսի երկարամյա խնամակալությունը:
Երգչուհին դատարանին հայտնեց, որ անցել է բազմաթիվ հոգեբուժական հետազոտություններ և բուժումներ, և որ հայրը վնասել է իրեն իր վերահսկողությամբ: 39-ամյա երգչուհու խոսքերով՝ հայրը պատժել է իրեն իր պահանջները չկատարելու համար, ինչը նրան «ստրկության» զգացում է պատճառել: