f

Անկախ

Մենք երկրում չունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են ձևավորելու իշխանություն. Բագրատ Եսայան


Գնահատելու համար երկրում ստեղծված իրավիճակը եւ հիմնական հարցը՝ հաղթահարե՞լ ենք արդյոք ճգնաժամը, թե ոչ, մենք պետք է փորձենք հասկանալ, թե մինչեւ ընտրություններն ինչ վիճակ էր Հայաստանում եւ ճգնաժամն ինչո՞վ էր բնութագրվում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Բագրատ Եսայանը:

Նրա խոսքով, ընդդիմությունը մինչեւ ընտրությունները հստակ տվել է իր գնահատականը, որ երկրում իշխանությունը պետք է փոխվի, որովհետեւ այդ իշխանությունը երկիրը պարտության բերելուցբացի, բերել է նաեւ համապարփակ ճգնաժամ. «Նախ, պետական համակարգն ուղղակի չէր գործում, երկրորդ, երկրում խորանում էր տնտեսական  ճգնաժամը եւ 2020-ը երկիրը փակեց 7,5 տռնտեսական անկումով: Նաեւ երկիրը 2020-ը փակեց լրացուցիչ ֆինանսական պարտք ձեւավորելով: 2018-ին երկրի պարտքը 5,5 մլրդ դոլարից հասցրեցին ավելի քան 8 մլրդի»,-ասաց Բագրատ Եսայանը:

Նա հայտարարեց, որ մամուլի ազատության բնագավառում իշխանությունը գնաց օրենքի  խստացման ճանապարհով, ինչը բերում էր մամուլի գործունեության զգալի սահմանափակմանը. «Սրան հակառակ իշխանության հովանավորությունը վայեող մի շարք կեղծ տեղեկատվություն տարածող նաեւ ֆեյքերի ֆաբրիկան աշխատեցնող հստակ անհատներ եւ նաեւ պետական հաստատությունը՝ հայտնի ՊՈԱԿ-ը, ընդլայնում է իր գործունեությունը՝ դաշտը լցնելով կեղծ տեղեկատվություն: Հասարակության մեջ ստեղծում է շփոթի ազդեցություն:

Այն, որ հիմա ունենք այս իշխանությունը, դա միայն հետեւանքն է: Կարծում եմ՝ հիվանդության արմատը հասարակության մեջ գոյություն ունեցող ոչ բավարար քաղաքական, քաղաքագիտական հասունությունն է, որը հանգեցրել է այս իրավիճակին:

Այսօր հասարակությունը քաղաքական առումով ժխտում է ամեն ինչ: Այս քաղաքական նիհիլիզմը արդեն հանգեցրել է շատ վտանգավոր իրավիճակի, երբ խոսքը գնում է ոչ թե քաղաքական ուժերի նկատմամբ որեւէ վստահության անպատրաստության, այլեւ պետականության ժխտման: Այս առումով կարելի է ասել, որ մեր երկրում արդեն ոչ թե իշխանության ճգնաժամ է, այլ համապարփակ բոլոր ուղղություններով ճգնաժամ է, որը հղի է պետականության կորստով»,-ընդգծեց ՀՅԴ-ական գործիչը՝ հավելելով, որ հասարակությունը ժխտում է իր պատրաստակամությունը պետականություն ունենալու:

«Այս իրավիճակում ասել, որ ճգնաժամը հանգուցալուծվել է, անմտություն կլինի: Մենք երկրում ունենք քաղաքացու պրոբլեմ, մենք չունենք քաղաքացիներ, որոնք իրենց պատասխանատու են զգում մեր պետականության գոյությունն ամրապնդելու համար: Մենք չունենք քաղաքացիներ, որոնք պատտրաստ են ձեւավորելու իշխանություն, պատրաստ չեն պատասխանատվության կանչել իշխանություններին՝ խոստումները չկատարելու դեպքում: Մենք հասել ենք ճգնաժամի հատակին»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ներքաղաքական ճգնաժամը հասել է իր գագաթնակետին. «Անհանդուրժողականությունը ոչ միայն չի հաղթահարվել: Հասարակական համերաշխության մասին որեւէ հայտարարություն իրականության հետ որեւէ աղերս չունի:Ն Ավելին, շարունակվում է պետության կազմաքանդումը: 25 տարի շարունակ հետեւողականորեն կայացված պեղական ինքնակառավարման համակարգը կազմաքանդվում է իսպառ, ՏԻՄ ղեկավարները հետպնդվում են իրենց քաղաքական հայացքների համար»:

Բագրատ Եսայանը անդրադարձավ նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իրականացվող գործընթացներին. «Տնտեսական համար առաջին հարկատուի դեմ անթաքույց եւ ոչնչով չհիմնավորված ուժային հարձակումը հիշեցնում է 1990-ականների ռուսական իրականությունը, որտեղ այդ երեւույթը կոչվում էր «Рейдерский заxват», այսինքն ուղղակի բռնագրավման փորձ եւ սեփականության վերաբաշխման փորձի դրսեւորում»:

Բագրատ Եսայան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին