Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում հերթական զորամասն է բացել։ Այս անգամ մոդուլային տիպի զորամաս է շահագործման հանձնվել Աղդամի շրջանում, գրում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։
«Աղդամի շրջանի տարածքում շահագործման է հանձնվել մոդուլային տիպի հերթական զորամասը՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Զորամասի բացման միջոցառմանը մասնակցել է զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը։