f

Անկախ

ԱՀԿ ղեկավարը չի բացառել SARS-CoV-2-ի արտահոսքը Ուհանի լաբորատորիայից


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չափազանց կարևոր է ստուգել՝ արդյոք լաբորատորիաներն առնչություն ունեցել են քովիդի համաճարակի մեկնարկի հետ և Չինաստանին բաց համագործակցության կոչ է արել։ «Լիարժեք տեղեկատվությունը կօգնի բացառել այս տարբերակը»,- պարզաբանել է նա, գրում է ՌԲԿ-ն։ Դեռևս վաղ է բացառել այն տարբերակը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը, հայտնվել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում և տարածվել արտահոսքի պատճառով, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը։

«Ես ինքս եմ եղել լաբորանտ, ես իմունոլոգ եմ, աշխատել եմ լաբորատորիայում ու գիտեմ, որ լաբորատորիաներում միջադեպեր են տեղի ունենում։ Այդպես լինում է»,- ասել է նա։ Գեբրեյեսուսը շեշտել է, որ կատարվածը ստուգելը շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք համաճարակը որևէ կերպ կապված է լաբորատորիաների հետ:

«Մեզ ուղղակի տեղեկատվություն է պետք այն մասին, թե ինչ իրավիճակ է եղել այս լաբորատորիայում համաճարակից առաջ և դրա սկզբում։ Եթե ամբողջական տեղեկատվություն ստանանք, կարող ենք բացառել (լաբորատոր տարբերակը)»,- ասել է նա՝ բացատրելով, որ Չինաստանի համագործակցելու պատրաստակամությունն այստեղ կարևոր է:

ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել Չինաստանին բաց և թափանցիկ համագործակցության, հատկապես՝ «տեղեկատվության, նախնական տվյալների առումով, որոնք մենք խնդրում էինք համաճարակի առաջին օրերին»:

Տարեսկզբին ԱՀԿ հատուկ առաքելությունը մեկնել էր Ուհան, որտեղ հայտնաբերվել էին կորոնավիրուսով առաջին վարակվածները՝ համաճարակի պատճառները պարզելու համար:

Փորձագետները դիտարկում են վիրուսի ծագման չորս վարկած՝ մարդու ուղղակի վարակում չղջիկներից, փոխանցում միջանկյալ կենդանուց, փոխանցում սննդի շղթայով և արհեստական ծագում, այսինքն՝ լաբորատոր պայմաններում ստեղծում: 
 

նոր կորոնավիրուս ԱՀԿ Ուհան Աշխարհում

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին