f

Անկախ

Լոռու 3 համայնքապետեր հրաժարական են տվել ինքնակամ. բիզնես սկսելու կամ առողջական պատճառներով


Ընտրություններից հաշված օրեր անց լիազորությունները վայր են դրել Լոռու մարզի երեք համայնքապետեր։

Հարթագյուղ համայնքը 34 տարի ղեկավարելուց հետո Անդրանիկ Հարությունյանը որոշել է բիզնեսով զբաղվել. NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկ շաբաթից խտացրած անասնակերերի արտադրությամբ է զբավելու։

 

 

Հարցին, թե ինչու է հրաժարական տվել ընտրություններից անմիջապես հետո, Հարությունյանը պատասխանեց, որ դա ընդամենը զուգադիպություն է, իրեն որևէ մեկը չի ուղղորդել։

«Դեռ վեց ամիս առաջ էր ցանկություն առաջացել, ուղղակի համընկավ ընտրությունների հետ։ Ինձ որևէ մեկը չէր կարող ստիպել հրաժարական տալ»,- նշեց նա։

Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ իր համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 62 %-ով։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին հաջորդել է «Հայաստան» դաշինքը՝ 20 %-ով։

Անդրանիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ինքը երբևէ կուսակցական չի եղել և ընտրությունների ժամանակ էլ որևէ քաղաքական թիմի չի սատարել։

Այժմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Հարություն Սարգսյանն է. նա, Անդրանիկ Հարությունյանի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ սատարողներից է։

Նոր Խաչակապ համայնքի ղեկավարի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Տռուզյանի հրաժարականի պատճառը նույնպես գյուղատնտեսական բիզնես սկսելն է։ Մարտիրոս Տռուզյանը ԺՊ էր մեկ տարի, նա հրաժարական է տվել հունիսի 25-ին։

Նոր Խաչակապում 38 %-ով հաղթել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Երեք տոկոսի տարբերությամբ դաշինքին հաջորդել է «Քաղաքացիական պայմանագիրը»։

Մարտիրոս Տռուզյանի խոսքով՝ ինքը կուսակցական չէ, սակայն սատարում է «Քաղաքացիական պայմանագրին»․ «Ես նախորդ տարի դիմել եմ կուսակցությանն անդամագրվելու համար, բայց դեռ չեն հաստատել»։

Մարտիրոս Տռուզյանին փոխարինած ժամանակավոր պաշտոնակատարն անկուսակցական է։

Սարալանջի 31 տարվա համայնքապետ Արթուր Սարոյանն էլ, իր ներկայացմամբ, առողջական խնդիրների պատճառով է հրաժարական տվել։

«Առողջապես ուղղակի ի վիճակի չեմ աշխատել։ Ինձ ոչ մարզպետը, ոչ էլ որևէ մեկը չէր կարող ասել՝ հրաժարական տուր։ Ես իմ կամքով դիմում եմ գրել»,- ասաց նա։

Նախկին համայնքապետի խոսքով՝ 50 տնտեսություն ունեցող Սարալանջ համայնքից ընտրություններին մասնակցել է 92 ընտրող։ Հաղթել է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ մի քանի ձայնով գերազանցելով «Քաղաքացիական պայմանագրին»։

Արթուր Սարոյանը հավելեց, որ ինքը քաղաքական ոչ մի ուժի չի հարում։

Լոռու երեք գյուղերի նախկին վարչական ղեկավարներն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ մարզպետի հետ վերջին անգամ հանդիպել են ընտրություններից շատ առաջ՝ գործնական հարցերով։

Լոռու մարզ համայնքապետեր հրաժարական

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին