f

Անկախ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee ն շարունակում է զարմացնել․ փուչիկ արտադրություն է "հիմնում", արաբներին ազգային ավիափոխադրող ստեղծելու առաջարկ անում


Ինչի՞ դիմաց

Դեռ հունիսին իրենց էջին գովազդի ձևակերպումով հրավիրում էին կազմակերպություններ, որոնք հետաքրքրված կլինեն ավիացիոն մասեր արտադրել։ Այդ հայտարարությունը տեսեք նկարում։

Տևական ժամանակ փորձել եմ իմանալ, արդյոք եղե՞լ են հետաքրքվողներ։

Հետո խորհրդակցեցի ավիացիայի ոլորտում երկարամյա փորձ ունեցող օտարազգի իմ ընկերոջ հետ, որը ամբողջ աշխարհով հենց նաև ինքնաթիռերի պահեստամասերի իրացմամբ է զբաղվել։ Նրան այս հաղորդագրությունը ցույց տվեցի։ Ասաց դե թարգմանիր, որ չասես գուգլը սխալ է վերարտադրել տեքստը։ Դե թարգմանեցի։ Ծանոթս մի քանի րոպե լռեց, հետո սկսեց քահ քահ ծիծաղել։

- Չհասկացա՞։ Ի՞նչն այդպես քեզ զվարճացրեց։

- Դե տես, նախ ԵԱՏՄ-ի մասին է գրված։ Ես կուզենայի իմանալ ԵԱՏՄ ում ի՞նչ քաղաքացիական ինքնաթիռ, ուղղաթիռ են արտադրում։ Մենակ Սուխոյ սուպերջեթերի մասին չասես, որովհետև էդ ձեր ավիացիայի կոմիտեյում առնվազն պետք է իմանային, որ ռուսական ինքնաթիռների արտադրությունը կանգնել է հենց պահեստամասեր չունենալու պատճառով։ Դե հետո, այդ ԵԱՏՄ-ում երևի փոքր ավիացիայի ինչ-որ կոպտեռներն են արտադրում։ Ես փոքր ավիացիայից շատ բան չգիտեմ, բայց գուցե դրանց մասերի արտադրության մասին է խոսքը։ Այնուամենայնիվ այս հայտարարությունը լուրջ չի, երբ նման առաջարկով դիմում են գովազդ-հրավերքի ձևաչափով ու սպասում ենթադրելի արտադրողի, երբ երկրում որևիցե մասնագիտական արտադրամաս, չեմ ասում գործարան նախկինում չի եղել։ Ավիացիայի պահեստամասերը հայտնի բռենդեր են արտադրում։ Սա լուրջ ոլորտ է, հեծանիվ չենք արտադրում։

- Հա, իրավացի ես, համաձայնեցի ես

հետը ու հիշեցի, որ հեծանիվ էլ չենք արտադրում։

Էս մտքերը եկան, երբ իմացա, որ ՔԱԿ-ի ղեկավար Տաթևիկ Ռեվազյանը այսօր ֆեյսբուքյան ասուլիս է ունենալու։

Այս հարցն եմ գրել այդտեղ և մի հարց էլ, որ օրեր առաջ տեսա նախագահն ու վարչապետը Արաբական Էմիրություններից հյուրեր ունեին և հայտարարել էին, թե Հայաստանի քաղավիացիայի և «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրում։

Ու ինձ շատ է հետաքրքիր ինչպե՞ս կարող է ԱՄԷ կողմից 2015թ֊ից սև ցուցակում հայտնված հայկական ավիացիոն վարչությունը գայթակղել "Էյր Արաբիային" կատարելու խոշոր ներդրումներ։

Ի՞նչ է իրականում խոստացել հայկական կառավարությունը դրա դիմաց։ Ինձ շատ հետաքրքիր է սա։ Շատ ․․․

Տաթևիկ Ռևազյան ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին