Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 704 դեպք է հայտնաբերվել ։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Վարակվածների 10,4% -ը ախտանիշներ չեն ունեցել: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (3,254), Մոսկվայի մարզում (2,161) և Սանկտ Պետերբուրգում (1,939):
Բացի այդ, անցած 24 ժամվա ընթացքում մահացել է 783 հիվանդ, բուժվել է 22 584 մարդ:
Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է վարակման 6,030,240, մահվան՝ 150,705 և ապաքինման 5,404,797 դեպքեր։
Ավելի վաղ ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել էր, որ հանրապետությունում մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվը ռեկորդային է։
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կոևրոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 190 միլիոնը;