f

Անկախ

Նյու Յորքի քաղաքային օպերայում Կոնստանտին Օրբելյանի առաջին բեմադրությունը Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետոն» կլինի


Հունիսի 7-ին Նյու Յորքի քաղաքային օպերան հայտարարեց հայտնի դիրիժոր եւ դաշնակահար Կոնստանտին Օրբելյանին երաժշտական տնօրենի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակելու մասին։

Թատրոնում մաեստրոյի առաջին բեմադրությունը կլինի Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետոն», որը կներկայացվի Քինգսթոնում՝ Նյու Յորք նահանգ, «Phoenicia Festival of the Voice» միջազգային փառատոնի ընթացքում։ Օպերայի հաջորդ կատարումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մանհեթենի Բրայանթ պարկում ամեմանյա երաժշտական պիկներիկների շրջանակներում։

«Մենք, իսկապես, շատ ուրախ ենք Նյու Յորքի օպերայի ընտանիքում ողջունել համաշխարհային հայտնիություն վայելող մաեստրո Կոսնտանտին Օրբելյանին»,- նշանակումը մեկնաբանել է թատրոնի գլխավոր տնօրեն Մայքլ Կապասոն։

Օրբելյանն իր հերթին ընդգծել է երաժշտական ոլորտի վերադարձի կարեւությունը բարդ շրջանից հետո, որը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ։ «Մենք օպերան գնահատողներին Ամերիկայից եւ դրա սահմաններից դուրս նշանավոր երգիչներին հանդիպելու ուրախություն կպարգեւենք»,- ասել է մաեստրո Օրբելյանը։

Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին, որը չորս անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի,  «Opera News» ամսագիրն անվանել է «դիրիժոր, որի մասին երգիչը կարող է միայն երազել»։

Դիրիժորը ելույթ է ունեցել եւ ձայնագրվել օպերային ամենահայտնի երգիչների հետ, ինչպիսիք են Ռենե Ֆլեմինգը, Սոնդրա Ռադվանոսվկին եւ Լոուրենս Բրաունլին, երկար տարիներ սերտ համագործացկել է, ելույթ ունեցել եւ ձայնագրվել Դմիտրի Խվորոստովսկու եւ այլ հայտնի երգիչների հետ՝ Իլդար Աբդրազակով, Օլգա Գուրյակովա, Մարինա Դոմաշենկո, Աիդա Գարիֆուլինա, Էլինա Գարանչա եւ այլք, դիրիժոր է եղել լեգենդար դաշնակահար Վան Կլիբերնի վերջին համերգներից մեկի ընթացքում, ելույթ է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի լավագույն համերգասրահներում։

Օրբեյանը դարձել է ԱՄն առաջին քաղաքացին, որը Ռուսաստանում երաժշտական կոլեկտիվ է գլխավորել։ 2004թ․-ի հունվարին Օրբելյանին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, որը երբեք այլ երկրի քաղաքացու չի շնորհվել։

 

Կոնստանտին Օրբելյան Նյու Յորք Օպերա

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին