f

Անկախ

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Հս. Կիպրոսում Էրդողանի հայտարարությունը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արված հայտարարությունները, որոնք խախտում են ԱԽ մի քանի բանաձևեր, գրում է Greece City Times-ը։

«Անվտանգության խորհուրդը դատապարտում է Կիպրոսում տեղի թուրք և Թուրքիայի առաջնորդների հնչեցրած հայտարարությունները», - ասվում է հայտարարության մեջ, որն արվել է ԱԽ խորհրդի բոլոր անդամ պետությունների՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի կողմից։ Դիվանագետները նշել են, որ հայտարարությունը պաշտոնապես պետք է ընդունվի օրվա ընթացքում։

«Անվտանգության խորհուրդը իր խոր ափսոսանքն է հայտնում այդ միակողմանի գործողությունների կապակցությամբ, որոնք հակասում են իր նախկին բանաձևերին և հայտարարություններին», - ասված է հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխան հայտարարության մեջ նշել է, որ վերոնշյալ հայտարարությունը հունական և կիպրական «սև քարոզչության» հետևանք է և շեշտել, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (չճանաչված) իշխանությունների կողմից ընդունված բոլոր որոշումները «հիմնված են սեփականության իրավունքի վրա և լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին»։ 

Ինչպես ավելի վաղ գրել էր Անկախը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել էին Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող Ֆամագուստա քաղաքի մի մասի վերաբացման մասին։ Թաթարը նշել էր, որ քաղաքի տարածքի 3,5 տոկոսում կվերացվի ռազմական կարգավիճակն ու այն քաղաքացիական կարգավիճակ կստանա։ Հայտարարությունը հնչել էր Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ընթացքում, որը կայացել էր Կիպրոս թուրքական ներխուժման 47-ամյակի առթիվ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը մասնակցելու՝ նպատակ ունենալով հիշեցնել օկուպացիայի մասին՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։

Հյուսիսային կիպրոս Թուրքիա ՄԱԿ ԱԽ Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին