f

Անկախ

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում


ԱՄՆ-ն և Եվրոպայի պետությունները մինչև Աֆղանստանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելը հակամարտության կողմերին կոչ են անում համաձայնության գալ երկրում մշտական և համապարփակ հրադադարի շուրջ, ինչի մասին ասվում է համապատասխան կոմյունիկեում, գրում է kommersant.ru-ն:
Հռոմում կայացած հանդիպումից հետո այն ընդունել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչներն ու հատուկ բանագնացները: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են արել նվազեցնել բռնությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին` միևնույն ժամանակ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները, ապահովել օտարերկրյա դեսպանությունների և այլ դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, օդանավակայանների, հասարակական կազմակերպությունների և նրանց աշխատակիցների անվտանգությունը, դադարեցնել «Թալիբան» արմատական շարժման հարձակումը: Բացի այդ, նրանք Աֆղանստանի հարևաններին կոչ են արել ուժեղացնել աջակցությունը աֆղան ժողովրդին և նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը, իսկ «Թալիբան» -ին և Աֆղանստանի կառավարությունը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները՝  կանխելու «Ալ Քաիդա»-ի, ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից երկրի տարածքի օգտագործումը:

Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո: Հուլիսի 22-ին թալիբները հայտարարել են, որ իրենք վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90%-ը: Աֆղանստանի իշխանությունները հերքում են դա: Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հարևան երկրները սկսել են պատրաստվել ռազմական և հումանիտար բնույթի հետևանքներին: Տաջիկստանն անցկացրել է իր պատմության մեջ ամենամեծ ռազմական զորավարժությունները, հաջորդ շաբաթ Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության զինվորականները զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ:

Աշխարհում ԱՄՆ ԵՄ ՆԱՏՕ Աֆղանստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին