Դատավորի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել 24.05.2021թ. թիվ ԲԴԽ-33-Ո-56 որոշումը՝ Լիլիթ Գաբրիելյանին դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից հանելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ հուլիսի 28–ին։
Նշենք, որ մայիսի 24–ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ, դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից: