f

Անկախ

Աշխարհաքաղաքական քարոզարշավ է ընթանում, ու մենք չենք էլ զգում, թե ինչպես ենք օտարանում, հեռանում մեր հայրենիքից, հողից, ազգայինից


Հազար անգամ ենք նկատել, որ երկրի համար ամենակրիտիկական, կարեվոր պահերին նիկոլ փաշինյանն անհետանում, լռում է, իսկ հայտնվելուց հետո խոսում է մանր, ոչ էական հարցերի մասին։ Երբեվէ ձեզ հարց տվե° լ եք, թե ինչու է այդպես անում։ Ինչու° է կոսմետիկ, մանր խնդիրներն առաջնային պլան մղում, երբ մեր առջեվ դրված է պետականության, ՀՀ քաղաքացու անվտանգության հարցը։

Այսօր երկրի թիվ մեկ խնդիրը մեր պետականությունը պահելու, երկիրը մաս- մաս թշնամուն չհանձնելու, զինվորների, մեր քաղաքացիների անվտանգության հարցն է, բայց վարչապետը կառավարությսն նիստում խոսում է խաղատների, անասնագոմերի, ինչ որ օդից բռնած թեմաների մասին։ Հազարավոր զոհերի, գերիների, անհայտ կորածների, տունուտեղից զրկվածների ֆոնին շեշտակի բարձրացնում է իր պաշտոնյաների աշխատավարձերը, այն դեպքում, երբ թշնամին բկներիս չոքած է, մարդիկ քաղցած են, թոշակառուները խայտառակ վիճակում։ Ասես բոլոր հարցերը լուծված են, մնում են խաղատները, անասնագոմերը, հյուրատները••• Մարզերի զարգացման մասին է խոսում, երբ մեր մարզերի սահմաններին թշնամին է նստած, փաստորեն մինի պատերազմ է ընթանում, զոհեր, վիրավորներ ունենք•••

Սա յուրօրինակ քարոզարշավ է, մեծ ծրագրի մի մասը։ Հայրենիքը, երկիրը, հողը, զինվորը, մարդը երկրորդական պլան է մղում, առաջնային համարում օդից բռնած թեմաներ։ Իսկ դուք զարմանում եք, թե որտեղի° ց Հայաստանում այդքան անհայրենիք մարդիկ։ Ամենօրյա քարոզարշավ է գնում` կարեվորություն չտալով երկրի անվտանգությանը, պետականությանը, ինքնիշխանությանը, անվտանգությանը։ Զինվորներ են զոհվում` ինքը լուռ է, թուրքը անպատվում է մեզ, ստորացնում, նսեմացնում, ինքը լուռ է, գերիների, անհայտ կորածների մասին են խոսում` ինքը լուռ է, բայց ա~ յ կազինոները, աշխատավարձերի բարձրացումը, կաթի մի ֆերմայի փակումը, այլախոհ հետապնդելը թեմա է, օրակա~ րգ։ Հայաստան աշխարհը ինչո° վ է տարբերվում հիմա մի մեծ կազինոյից, որտեղ ում փող ու իշխանություն ունի, մտնում եվ ոտքերը սրբում է մեզ վրա։ Անգամ այս դեպքում լուռ է ։

Էլ չզարմանաք, թե որտեղից հայտնվեցին այսքան անհայրենիք, փորով մտածող մարդիկ։ Աշխարհաքաղաքական քարոզարշավ է ընթանում, ու մենք չենք էլ զգում, թե ինչպես ենք օտարանում, հեռանում մեր հայրենիքից, հողից, ազգայինից։

Հասմիկ Սարգիս Բաբաջանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին