f

Անկախ

Նոր մանրամասներ Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցի կողմից աներոջը սպանելու դեպքից


Վաղը մարտի 19–ի սպանության գործով քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վերջինս կասկածվում է մարտի 19-ին նշված շենքի՝ իրեն պատկանող բնակարանում կնոջ հորը՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ի սահմաններում և Գ. Տեր-Եսայանը իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել տան շքամուտքում բնակարանի դռան վրա և կնոջ հոր ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:  Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ոստիկանութան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները կարողացել են վնասազերծել զինված Գ. Տեր-Եսայանին, քանի որ բնակարանում եղել են նաև ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ և չէր բացառվում, որ Գ. Տեր-Եսայանը կշարունակեր անկանոն կրակոցներ արձակել: Նրան վնասազերծելուց և ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխելուց հետո դեպքի վայր ժամանած քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը, առանց գործարանային համարի անհայտ տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և 23 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ դռան, հատակի ու պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների և արնանման հետքեր:

Հիշեցնենք, որ երեկ հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:  Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը: Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, վերջիններս հոգեբանական օգնություն էին ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հ. Արսենյանը:

 

Սպանություն Գոռ Տեր-Եսայան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին