f

Անկախ

Լենա Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը նույնպե՞ս պետք է քրեականացվի այս օրենքով․ Սոֆյա Հովսեփյանը՝ հայհոյանքը քրեականացնող նախագծի մասին


Ինձ հետաքրքիր է՝ ինչպես պետք է կանխվի հասարակության կողմից իշխանությանը տրվող «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» բառերը։ Կամ ինչպես պետք է գնահատվի տիկին Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը։ Սրանք պետք է քրեականացվեն, թե ոչ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց Աժ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով օրակարգում գտնվող հայհոյանքը քրեականցնող նախագծին։

Հովսեփյանի կարծիքով՝ եթե այս արտահայտությունները նույնպես չբերվեն օրենքի դաշտ, ապա օրենքը չի հաջողելու։

Հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ այս նախագիծը ծայրահեղ խոսքի, հայհոյանքի մասին է։

«Մի քիչ դժվար է ձեր նշած բառերը վերագրել հայհոյանքին։ Նախագծով երաշխավորվել են մաքսիմալ երաշխիքներ, որ չունենանք սուբյեկտիվիզմ, բայց ոչինչ քարին գրված չէ։ Յուրաքանչյուր օրենքի կիրառման ընթացքում օրենսդիրը իրավունք ունի իր վերահսկողական գործառույթների շրջանակում մոնիթորինգ անել, թե արդյոք իրավակիրառ պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որը ի սկզբանե օրենսդիրի կամքն էր եղել։

Գրիգորյանը նշեց, որ այս օրենքը միջանկյալ հրդեհը մարելու փորձ է, որին հաջորդելու են կոմպլեքս միջոցառումներ։

Ինչից հետո իր ելույթում Սոֆյա Հովսեփյանը անդրադարձավ հնչած կարծիքներին և շեշտեց, որ իր վերոնշյալ արտահայտություններից որոշ գործընկերներ նեղվել են.

«Քավ լիցի, մի՛ նեղացեք։ Այդ խոսքերը կան և դրանք չեք կարողանալու քրեականացնեք և այս օրենքը չի գործելու։ Հասարակության այդ արտահայտությունները մշտապես լինելու են, դրանք չենք կարողանալու կանխել, իսկ հայհոյանքներ գրեթե չկան»։

Պատգամավորը համաձայնեց Քրիստինե Գրիգորյանի այն խոսքի հետ, որ կրթության միջոցով պետք է կատարվի փոփոխությունը։

«Աճառյանական բառարանում այնպիսի բառեր կան, որ կարող ես այդ բառերը մեկ այլ տոնայնությամբ ասել և դրանք կարող են դառնալ հայհոյանք։ Ինչպես պետք է ապացուցեք այդ մարդը հայհոյել է, թե ոչ։ Միգուցե ուզում եք ինչ-որ բան փոխել, բայց չի փոխվելու, իզուր ժամանակ մի վատնեք և հասարակության ներսում այս նախ ագծով նորից բացասական վերաբերմունք մի առաջացրեք»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Լենա Նազարյան Սոֆյա Հովսեփյան Աժ արտահերթ նիստ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին