ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վաճառքի է հանել իր մասնավոր Sikorsky S76-B ուղղաթիռներից մեկը։ Այդ մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ աղբյուրների, նա չի նշել ինքնաթիռի գինը՝ պոտենցիալ գնորդներին առաջարկելով ինքնուրույն որոշել այն: Պորտալի տվյալներով՝ նման ուղղաթիռի արժեքը կազմում է մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
Նշվում է նաև, որ նոյեմբերին, երբ Թրամփը դեռևս նախագահում էր, վաճառքի էր հանել իր անձնական ուղղաթիռներից մեկը: Միեւնույն ժամանակ, ինչպես հիմա, նա պոտենցիալ գնորդներին առաջարկել էր գինն ինքնուրույն սահմանել:
Sikorsky S76-B երեք ուղղաթիռներից բացի, ԱՄՆ նախկին նախագահին են պատկանում մի քանի այլ ինքնաթիռներ:
Ավելի վաղ ամերիկյան Newsweek ամսագիրը համեմատել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նոր լիմուզինները: